Ռ.Կիրակոսյան. Հայաստանը պետք է ճանաչի ԼՂ անկախությունը
«Խելացի կլինի, որպեսզի Հայաստանը դուրս գա Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացից` տեսնեով Ադրբեջանի նման պահվածքը Հայաստանը անիմաստ պետք է համարի ԵԱՀԿ Մինսկի խմբում իր գործունեությունը»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա համոզմամբ, եթե այս ճգնաժամը շարունակվի Ադրբեջանի նման անփույթ պահվածքի պատճառով, ապա Հայաստանն էլ ավելի լուրջ քայլի պետք է գնա, այն է. «Հայաստանի կառավարությունը պետք է արդեն մտածի այն մասին, որ ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը կամ ուրիշ երկրներից պահանջի, որպեսզի ճանաչեն այն»,- շեշտեց նա:
Իսկ վտանգավոր զարգացումները, որ կարող են հաջորդել ճգնաժամին, ըստ Ռ.Կիրակոսյանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսումն է. «Ադրբեջանի վարած քաղաքականության պատճառով և Սաֆարովի արտահանձման արդյունքում հնարավոր եմ համարում հավանական պատերազմի վերսկսումը: Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ նման պրովոկացիայի համար պետք է վճարի»:
Քաղաքագետի գնահատմամբ` Ադրբեջանն այս պահի դրությամբ վտանգավոր ու անկանխատեսելի թշնամի է, քանի որ նա այնպիսի երկիր է, որը խրախուսում է սպանությունն ու ատելությունը: Եվ հենց այս իմաստով, որ Ադրբեջանը վտանգ է իրենից ներկայացնում արդեն ոչ միայն Հայաստանի, այլև այլ պետությունների համար միջազգային հանրությունը պետք է պատժի նրան:
Նախորդիվ` «Հայաստանը կարող է կամ դադարեցնել, կամ ուրիշ կերպ դիտարկել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրումը»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում