Թուրքագետ. Բաղըշը կրկնում է Էրդողանի սպառնալիքները
Թուրք նախարարի շեշտադրումները կրում են վարչապետ Էրդողանի նախկինում հնչեցրած սպառնալիքների մի շարք տարրեր: Panorama.am-ի հետ զրույցում նման գանահատական տվեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` անդրադառնալով Թուրքիայի ԵՄ հարցերի նախարար ու գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշի հայտարարություններին :
«Ըստ էության, այսկերպ թուրքական իշխանությունները հասկացնել են տալիս, որ կարող են գնալ նախկինում հնչեցրած սպառնալից գործողություններին»,- նշեց փորձագետը` հիշեցնելով վարչապետ Էրդողանի նախկինում արած հայտարարությունները: Նշենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2010-ի մարտին սպառնացել էր երկրից արտաքսել Թուրքիայում գտնվող ազգությամբ հայերին, ինչի համար արժանացել էր միջազգային հանրության բացասական արձագանքին:
Լևոն Հովսեփյանի խոսքով, Բաղըշի արած հայտարարությունը կրում է նշված սպառնալիքների տարրերը. «Բաղըշի այն դիտարկումը, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ իր ժեստերում ժլատ չի գտնվել, կարելի է ճիշտ համարել, սակայն էական տարբերությամբ:
Ինչպես հենց նույն Բաղըշը, այնպես էլ Թուրքիայի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ իրենց հայտարարություններում ժլատություն չեն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ ագրեսիվ ու հակահայ հայտարարությունների, սպառնալիքների ու գործողությունների առումով: Թուրքիայում հակահայ տրամադրությունները խրախուսվել և խրախուսվում են թուրքական իշխանությունների կողմից, ինչպես օրինակ` սույն թվականի փետրվարին Ստամբուլում կազմակերպված հակահայկական զանգվածային միջոցառումը, վարչապետ Էրդողանի կողմից Թուրքիայում գտնվող հայերին վտարելու սպառնալիքները և այլն: Իսկ մեծ հաշվով հայ-թուրքական հարաբերությունների առումով Թուրքիան նոր ասելիք չունի, փոխարենը փորձում է «մեծահոգի հարևանի» կերպարանք ընդունել»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան