Մարադոնան կմնա ԱՄԷ-ում
Սույն թվականի հուլիսին լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, ով գլխավորում էր «Ալ-Վասլ» ակումբը, պաշտոնանկ եղավ: Սակայն, ինչպես տեղեկացնում է «France Presse»-ը, Մարադոնան չի լքի ԱՄԷ-ն, քանի որ մեկամյա պայմանագիր է ստորագրել Դուբայի մարզական կոմիտեի հետ և, պայմանագրի համաձայն, կլինի Դուբայի պատվավոր դեսպանը` օգնելով այս տարածաշրջանում ֆուտբոլի զարգացմանը:
Այնուամենայնիվ, մարզչական կարիերան ավարտելու մասին լեգենդար ֆուտբոլիստը դեռ չի մտածում:
«Ինձ հանգիստ է հարկավոր, թեկուզ` մեկ տարի: Ընդունել եմ այս առաջարկը, քանի որ Դուբայը հիանալի քաղաք է, և ես այն շատ եմ սիրում»,- նշել է Մարադոնան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա