100 հազարական դրամ լոռեցի 400 ուսանողներին
Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տանը նախօրեին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, նոր ուսումնական տարվա առթիվ 100 հազարական դրամի չափով պարգևներ են հանձնել Լոռու մարզի ավելի քան 400 ուսանողների, ովքեր գերազանց առաջադիմությամբ սովորում են Հայաստանի պետական բուհերում: Այս մասին հայտնեցին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամլո ծառայությունից:
«Մենք շատ լավ երիտասարդներ ունենք, հիանալի ներուժ ունենք: Եվ ընդամենը պարտավոր ենք տեր կանգնել այդ ներուժին, որը լինելու է երկրի զարգացման հիմնական խթանը: Խնայեցինք այսօր կրթության կամ գիտության ոլորտների հաշվին, ապագայում հարյուրապատիկն ու հազարապատիկը կկորցնենք: Կկորցնենք այդ ներուժը, որը ժամանակի հետ ինքնադրսևորման հնարավորություններ կփնտրի հայրենիքի սահմաններից դուրս: Այնինչ, մենք նման շռայլություն մեզ թույլ տալ չենք կարող»,-նշել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան