Թետչերի զգեստները վաճառել են աճուրդում
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի մի քանի զգեստներ աճուրդում վաճառվել են ավելի քան 115 հազար դոլարով: Գրեթե 40 հազար դոլար է արժեցել բաց-փիրուզագույն գործնական կոստյումը, որը Թետչերը հագել էր 1975 թվականին պահպանողականների առաջնորդ ընտրվելու օրը: Այս կոստյումը աճուրդի հանված 6 կոստյումներից մեկն է: Բացի այդ վաճառվել է մոխրագույն վերարկուն, որը աճուրդի մասնագետների խոսքով, մտնում էր կոկտեյլային հավաքածուի մեջ:
Բրիտանական լրատվամիջոցները նշում են, որ 86-ամյա բարոնուհի Թետչերը հայտնի է իր կարգավիճակին համապատասխան զգեստները մանրակրկիտ ընտրելու ունակությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում