Քաղաքական 13:10 04/09/2012

ԵԽԽՎ-ի ոչ միանշանակ և հեղհեղուկ հայտարարությունները այլևս ընդունելի չեն. Դավիթ Հարությունյանի ելույթը

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը սեպտեմբերի 3-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ բյուրոյի նիստում, որի ժամանակ անդրադարձել է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելուն և այդ երկրում ներում շնորհելուն:

Դավիթ Հարությունյանի ելույթը հրապարակել է «aravot.am»-ը` անգլերենից ազատ թարգմանությամբ:

«Հարգելի պարոն նախագահ, հարգելի գործընկերներ:
Ես ցանկանում եմ բարձրացնել մի հարց, որը մեր խորը մտահոգությունն է առաջացրել և ուղղակիորեն ազդում է ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանի փխրուն հավասարակշության վրա, այլև կասկածի տակ է դնում Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների կողմից ընդունված համընդհանուր արժեքները: Խոսքը Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջանին հանձնելու և այդ երկրի նախագահի կողմից նրան ներում շնորհելու մասին է:

Սակայն թույլ տվեք սկզբում կարճ հիշեցնեմ այդ գործի նախապատմությունը` մինչև կանցնեմ հիմնական ասելիքիս:
Ռամիլ Սաֆարովը ադրբեջանցի զինվորական է, որը 2004 թվականի փետրվարի 14-ից հունգարական բանտում էր, որտեղ նա կրում էր իր պատիժը` ցմահ ազատազրկումը` այդ երկրում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանելու համար: Սաֆարովը սպանել էր հայազի սպա Մարգարյանին, երբ վերջինս քնած էր իր սենյակում` Բուդապեշտի ռազմական ակադեմիայում, որտեղ երկուսն էլ մասնակցում էին զինվորականնների համար ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերեն լեզվի կուրսերին: Այնուհետև Սաֆարովը փորձել է սպանել նաև երկրորդ հայ զինվորականին, որը նույնպես քնած էր` մյուս սենյակում, բայց, բարեբախտաբար, այդ փորձը ձախողվում է:

2006 թվականին հունգարական առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման` առանց վաղաժամկետ ազատման իրավունքի` մինչև 2036 թվականը: Դատարանը հաշվի էր առել հանցագործության կանխամտածված լինելն ու դաժան բնույթը, ինչպես նաև այն, որ Սաֆարովը չէր զղջում իր արարքի համար: Հունգարական վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց այդ վճիռը` Սաֆարովի պաշտպանի հայցից հետո:

Այդ վճռից հետո ադրբեջանական իշխանությունները փորձել են համոզել հունգարական կողմին` Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու մասին: Բայց, հաշվի առնելով այն փաստը, որ Սաֆարովի հանցագործությունը փառաբանվում էր Ադրբեջանում, իսկ ինքը ընդունվում էր որպես հերոս և օրինակելի կերպար այդ երկրի երիտասարդների համար, Հայաստանը մտահոգություն էր հայտնել նրա արտահանձնման հնարավորության վերաբերյալ: Հայաստանի կառավարությունը հունգարական իշխանությունների հետ անընդհատ կապի մեջ էր` այդ հարցի կապակցությամբ և անընդհատ ստանում էր հավաստիացումներ, որ Սաֆարովի հանձնման հարցը օրակարգում չէ: Վերջին անգամ մենք նման հավաստիացումներ ստացել ենք մեկ շաբաթ առաջ:

Սակայն, չնայած այդ բոլոր հավաստիացումներին, 2012 թ. օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին, ըստ երևույթին, Ադրբեջանից հավաստիացումներ ստանալով, որ Սաֆարովի դատավճիռը կիրականացվի և նա իր պատժի մնացած մասը կկրի այդ երկրում: Սակայն հենց նույն օրը Ադրբեջանի նախագահի հրամանագրով Սաֆարովը անմիջապես ներում ստացավ և ազատ արձակվեց:

Նույն օրը նա լեյտենանտից դարձավ մայոր, ադրբեջանական կառավարությունը նաև նրան նվիրեց նոր բնակարան և 8 տարվա աշխատավարձը` փոխհատուցելու համար այն տարիների համար, որ նա անցկացրել էր հունգարական բանտախցում:
Չխորանալով այս հարցում Հունգարիայի պատասխանատվության չափի և հունգարական իշխանությունների կողմից Սաֆարովի հանձնումը իրավունքի տեսանկյունից բացատրելու ակնհայտ միամտության մեջ` ես կցանկանայի անդրադառնալ այս հարցի երկու կողմին:

Նախ, Սաֆարովը Բաքու է ուղարկվել 1983 թ. Ստրասբուրգում ընդունված կոնվենցիայի հիման վրա, որով դատապարտված անձանց իրավունք է տրվում պատիժը կրել սեփական երկրում: Սակայն նրա ժամանման օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելը բացահայտում է այդ կոնվենցիայի որոշ թերություններ: Ակնհայտ է, որ մենք ոչ միշտ կարող ենք հույս դնել այն երկրների բարեխղճության վրա, որոնց հանձնվում են դատապարտված անձինք, և, ինչպես տեսնում ենք, նրանցից ոմանք պատրաստ են չարաշահել այն իրավունքները, որոնք տրվում են այդ կոնվենցիայով:

Երկրորդը, համաձայն դատավճռի, այդ սարսափելի սպանությունը տեղի է ունեցել միայն այն պատճառով, որ Գուրգեն Մարգարյանը հայ էր, դա խոստովանեց նաև մարդասպանը` ցուցմունքներ տալու ժամանակ: Ռամիլ Սաֆարովի մարդասպանության արդարացումն ու փառաբանումը Ադրբեջանում տարվում են ամենաբարձր պաշտոնական մակարդակներում, ընդհուպ մինչև Ադրբեջանի նախագահի մակարդակով: Պետք է նշեմ, որ այդ զզվելի հանցագործությունը Ադրբեջանում պաշտոնական մակարդակով անընդհատ հանրային գովասանքի էր արժանանում: Այդ երկրի օմբունդսմենը մարդասպանին կոչում էր հայրենասիրության մարմնավորում` ադրբեջանական երիտասարդության համար: 2005 թվականին Սաֆարովը Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության կողմից արժանացել է «Տարվա մարդ-2005» կոչմանը` իր զազրելի արարքի համար:

Նրա` Բաքու գնալու օրը և այն բանից հետո, երբ նրան ազատ արձակեցին, ադրբեջանական պետությունը տոնակատարություն էր կազմակերպել, որի ժամանակ Սաֆարովին պտտացնում էին որպես հերոսի: Ի դեպ, այդ տոնակատարությանը մասնակցում էին նաև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամները, ինչը նույնպես տագնապալի է:

Նաև թույլ տվեք ձեզ հիշեցնեմ բառերը, որոնք ասաց Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհտիևը.«Ես խորհուրդ չեմ տալիս հայերին հանգիստ քնել, քանի դեռ ղարաբաղյան հարցը չի լուծվել: Բուդապեշտում կատարվածի նման դեպքերը չեն կարող բացառվել»: Ի դեպ, ոչ ոք այդ կազմակերպությունում չարձագանքեց այդ խոսքերին:

Այս բոլոր իրադարձությունները հստակորեն ցույց են տալիս այդ երկրում պետության կողմից հովանավորվող ռասիստական և հակահայկական քսենոֆոբիական տրամադրությունները հասարակության մեջ զարգացնելու քաղաքականությունը: Դա շատ վտանգավոր և տագնապալի է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի համար, այլև արժեքային այն ողջ համակարգի, որը մենք բոլորս դավանում ենք և որոնք պահպանելու և խրախուսելու պատասխանատվություն ենք վերցրել մեզ վրա: Մենք չենք կարող արհամարհել այս իրադարձությունները, մենք չենք կարող կողքից դիտել, մենք պետք է դրան արձագանքենք:

Հայաստանը ակնկալում է, որ այս անգամ Եվրոպայի խորհուրդը օպերատիվ և համարժեք կերպով կարձագանքի այդ անընդունելի իրադարձություններին, որոնք ոտնահարում են արդարության, մարդու իրավունքների, մարդկային արժանապատվության հանդեպ հարգանքը և մարտահրավեր են նետում Եվրոպայի խորհրդի արժեհամակարգի և պարտավորությունների բուն էությանը:
Հակառակ դեպքում դա կարող է ավելի խորացնել ԵԽ անդամ պետության մեջ ծայր առած ազգային խտրականությունը, քսենոֆոբիան և անհանդուրժողականությունը: Մենք չպետք է դահիճներին թույլ տանք մտածել, որ նրանք կարող են վայելել էթնիկ կամ կրոնական ատելության պատճառով կատարված սպանության անպատժելիությունը:

Մենք ուզում ենք կոչ անել ԵԽԽՎ-ին` հստակ և միանշանակ արձագանքնել այս հարցին որքան հնարավոր է արագ:
Սա մեր պատասխանտվությունն է` իրավական և բարոյական, ցույց տալ, որ արժեքները ոչ միայն պետք է քարոզել, այլև հետևողականորեն կիրառել: Այլապես մենք մեր անգործությամբ գիտակցաբար կաջակենք էթնիկ և ազգային ատելության պատճառով դաժան մարդասպանություն գործածին:


Լռությունն ու անտարբերությունը, ԵԽԽՎ-ի ոչ միանշանակ և հեղհեղուկ հայտարարությունները այլևս ընդունելի չեն»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}