«Ժառանգություն»-ը դարձյալ շրջանառության մեջ է դրել ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրինագիծը
Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Այդ մասին տեղեկացնում են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայությունից:
Ըստ աղբյուրի, օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով այն հանգամանքից, որ Արցախի Հանրապետությունը լիարժեքորեն բավարարում է ինքնիշխան պետության համար սահմանված միջազգային օրենքի բոլոր նախապայմանները:
Նշենք, որ նախորդ գումարման Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցությունը նույն օրինագիծը մեկ անդամ արդեն դրել էր շրջանառության մեջ, քննարկվել էր, սակայն չէր ընդունվել խորհրդարանական մեծամասնության կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա