ՀՀ գլխավոր դատախազը չի հրաժարվում Արագածոտնում իր ազդեցությունը մեծացնելու մտքից
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Գառնիկիչն Աշտարակում իր պլանավորած` քաղաքապետ կարգելու ծրագրի տապալումից հետո չի հրաժարվում Արագածոտնում իր ազդեցությունը մեծացնելու մտքից. գրել է «Հրապարակը»:
Թերթը հիշեցրել է, որ Աշտարակում նա փորձում էր քաղաքապետ դարձնել «Աշտարակի ձոր» ռեստորանի սեփականատեր Կարեն Գևորգյանին, սակայն ՀՀԿ-ն այստեղ որոշեց այլ թեկնածուի անցկացնել` Արմեն Անտոնյանին: Եվ հիմա դատախազը Կ. Գևորգյանին փորձում է Արագածոտնի փոխմարզպետ կարգել: Այս պաշտոնը դեռ հուլիսից թափուր է: Այն ԲՀԿ-ական Մանաֆաս Առաքելյանն էր զբաղեցնում, որը ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելուց հետո թափուր մնաց:
Սակայն թերթի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ-ում այս հարցում էլ չեն պատրաստվում ընդառաջել Գառնիկիչին` այն արդեն խոստացել են ՕԵԿ-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները