ԱԺ արտահերթ նիստում կհրապարակվի նաև Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը
Վաղը ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի` Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու օրակարգով: Այս մասին գրել է «Հայկական ժամանակը»:
«Համապատասխան որոշումը կայացվել է երեկ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, որից հետո սկսվել է արտահերթ նիստ հրավիրելու նպատակով ստորագրահավաքը. դրա համար անհրաժեշտ է առնվազն 44 պատգամավորի ստորագրություն: ԱԺ-ն նախատեսում է հանդես գալ հայտարարությամբ: Հովիկ Աբրահամյանը պետք է հրապարակի նաև ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը, որը նա ներկայացրել է «Հարսնաքար» համալիրում ռազմաբժիշկ Վահե Ավետյանի սպանությունից հետո: Եթե Հայրապետյանը ետ չվերցնի, ապա սեպտեմբերի 21-ին դիմումը կհամարվի ընդունված»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները