Ազգությամբ ցանկացած հայ կարող է վտանգված լինել. Ուղերձ Ստրասբուրգից
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մուժնիեկսն (Nils Muižnieks) այսօր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ Ալիևի որոշման առնչությամբ տարածած իր հայտարարությամբ իրականում կարևոր ուղերձ է հղել:
Հայտարարության մեջ, որը Panorama.am-ն արդեն ներկայացրել է ամբողջությամբ, առանձնացրել ենք հետևյալ տողերը. «Ազգային պատկանելության հողի վրա և ատելությամբ կատարված հանցագործությունների փառաբանությունը ուղերձ է առ այն, որ միևնույն էթնիկ խմբին պատկանող մարդիկ, ինչպիսին զոհն էր (նկատի ունի Գուրգեն Մարգարյանը), իրականում թիրախ են դառնում: Սա իսկապես ծայրահեղ վտանգավոր ուղերձ է»:
Այսինքն, Ստրասբուրգից հնչած այս հայտարարության համաձայն, վտանգված կարող է լինել ազգությամբ ցանկացած հայ: