«Միլանը» կորցրեց Բոատենգին ու Մոնտոլիվոյին
«Միլանը» մնացել է առանց երկու հիմնական կիսապաշտպանների: Քևին Պրինս-Բոատենգը աջ ձեռքի վիրահատությունից հետո շարքից դուրս է եկել երկու շաբաթով, իսկ Մոնտոլիվոն «Բոլոնիայի» հետ խաղում մկանն է ձգել և ասպարեզ կվերադառնա երեք շաբաթ անց:
Բարեբախտաբար, Իտալիայի առաջնությունում նույնպես, կապված հավաքականների հանդիպումների հետ, ընդմիջում է հայտարարվել, և «Միլանը» ստիպված չի լինի մի քանի խաղ անցկացնել առանց այդ ֆուտբոլիստների: Ամենայն հավանականությամբ, Մոնտոլիվոն միայն առաջիկա տուրը բաց կթողնի, իսկ Մոնտոլիվոն` մեկ կամ երկու խաղ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա