Ոճրագործ Սաֆարովի տան մոտ ոստիկանական պահակակետ է դրվել
Ադրբեջանի ազգային անվտանգության հասարակական կապերի կենտրոնի ղեկավար Արիֆ Բաբաևը modern.az կայքին հայտնել է, որ Հունգարիայից արտահանձնված` Ադրբեջանում ներում ստացած և ազատ արձակված Ռամիլ Սաֆարովի անվտանգության պաշտպանությունը հոգում է նախարարությունը:
Pia.az-ը, հղում կատարելով Avropa.info-ին գրում է, որ Սաֆարովի տան մոտ ոստիկանական պահակակետ է դրվել: Սաֆարովին այցելողներին ասվում է, որ նա տանը չէ: Սակայն այցելուները նկատել են, որ Սաֆարովը գտնվում է տանը, բայց իրենց, պարզապես թույլ չեն տալիս հանդիպել նրա հետ: Նշվում է, որ այս ամենը կապված է նրա անվտանգության հետ. նրան այցելում են միայն սահմանափակ թվով մարդիկ` ընտանիքի անդամները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում