«ԱրմենՏել»-ն իրականացնում է տոնական միջոցառումներ` նվիրված նոր ուսումնական տարվա մեկնարկին
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) շնորհավորում է բոլոր դպրոցականներին Գիտելիքի օրվա առթիվ և հայտարարում Երևանի և մարզերի դպրոցների աշակերտների համար տոնական միջոցառումների անցկացման մասին: Սեպտեմբերի 1-ին մեկնարկած միջոցառումները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ:
««ԱրմենՏել» ընկերության անունից ուրախ եմ շնորհավորել բոլոր դպրոցականներին, հատկապես առաջին դասարանցիներին` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Առաջին անգամ դպրոց մտնող երեխաների համար դա նոր կյանքի սկիզբ է, հուզիչ և ուրախ ակնթարթ, որը նրանք հիշելու են ամբողջ կյանքի ընթացքում: Անցկացնելով այս միջոցառումները` մենք փորձում ենք տոնը դարձնել ավելի ուրախ, նվիրել երեխաներին տոնական լիցքեր և բազմապատկել ուսումնական առաջին օրերի ուրախությունը», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկո:
Ընկերությունից հայտնում են, որ տոնական միջոցառումներն անցկացվում են Երևանի, Արմավիրի, Ապարանի, Աշտարակի, Վանաձորի, Գյումրիի, Մեծամորի, Հրազդանի, Սպիտակի և Չարենցավանի դպրոցների շրջակայքում: Աշակերտների համար կազմակերպվում են ուրախ մրցումներ, բաժանվում են հուշանվերներ և դպրոցական պարագաներ: