Տևեսն ուրախ է, որ բախվել է Մանչինիի հետ
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կառլոս Տևեսը խոստովանել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ ունեցած կոնֆլիկտն օգնել է կարիերայում առաջընթացին և լավ ազդեցություն է թողել իր խաղի որակի բարելավման վրա: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Մանչինիի հետ կոնֆլիկտը լավ ազդեցություն ունեցավ իմ խաղի որակի բարելավման վրա: Հիմա ես կրկին հաճույք եմ ստանում ֆուտբոլ խաղալուց: Իմ մեջ արթնացել է փառքի ծարավը: Այսպիսի զգացողություններ, որոնք ի հայտ են եկել մրցաշրջանի սկզբում, շատ վաղուց չեմ ունեցել: Միջմրցաշրջանային հատվածում քրտնաջան աշխատել եմ և հիմա խաղադաշտում ինձ պարզապես հոյակապ եմ զգում»,- նշել է Տևեսը:
Հիշեցնենք, որ Տևեսը նախորդ մրցաշրջանի զգալի մասը բաց թողեց Մանչինիի հետ կոնֆլիկտի պատճառով: Երբ բոլոր անհաշտությունները մնացին անցյալում, 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցեց 14 հանդիպման և դարձավ 8 գոլի հեղինակ` օգնելով իր թիմին` հռչակվելու Անգլիայի չեմպիոն և Սուպերգավաթակիր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա