Հարցազրույցներ 17:34 04/09/2012

Իրանագետ. Ատրպատականի գործոնը հակաիրանական կարևոր լծակ է Արևմուտքի, Թուրքիայի ու Ադրբեջանի համար

Մի քանի օր առաջ` օգոստոսի 28-ին ադրբեջանական «Trend» գործակալությունը հաղորդագրություն է տարածել առ այն, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը նամակ է ստացել կոնգրեսական Դան Ռորոբահերից` ուղղված պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Նամակում նշվում է Իրանից «Հարավային Ադրբեջանի» անջատման և Ադրբեջանի Հանրապետության հետ միավորման գործընթացներին օժանդակելու անհրաժեշտության մասին: Այդ փաստը հաստատել է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:

Հարցի առնչությամբ «Panorama.am»-ը զրուցել է իրանագետ Ռուդիկ Յարալյանի հետ:

- Արդյո՞ք սա նշանակում է, որ Իրանի Ատրպատական նահանգն առաջիկայում կարող է հայտնվել քաղաքական սուր շահարկումների կիզակետում:
-Բավական մտահոգիչ են այն տրամադրությունները, որոնք երբեմն նկատելի են ԱՄՆ-ի քաղաքական վերնախավի մոտ՝ «ցանկացած գնով» իրանական խնդիրը լուծելու տեսանկյունից: Այն, որ Իրանի Ատրպատական նահանգի գործոնը կարող է օգտագործվել ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականության շրջանակներում, իրատեսական է, քանի որ դրան ամերիկացիները վաղուց են նախապատրաստվել: Այն հակաիրանական կարևոր լծակ է Արևմուտքի, Թուրքիայի ու Ադրբեջանի համար: Դա երևում է ինչպես Արևմուտքի, այնպես էլ վերոնշյալ երկրների քարոզչական քաղաքականությունից, ըստ որի՝ Իրանի Ատրպատական նահանգը ներկայանում է որպես «էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված խնդրահարույց տարածք»: Իրականում խնդրահարույց պետք է համարել ոչ թե Ատրպատականը, այլ Ադրբեջանի Հանրապետությունը, որը 1918 թ. ստեղծվել է Իրանի հյուսիսային նահանգների համանվամբ՝ որպես սպառնալիք ուղղված Իրանի տարածքային ամբողջականությանը: Ուստի, այս հարցում միայն Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է պահանջել արդարության վերականգնում, այլ ոչ` հակառակ կողմը:

-Հայտնի են արդյո՞ք մանրամասներ Քլինթոնի արձագանքի մասին:
-Կարծում եմ՝ մեր զրույցը շատ ավելի առարկայական կլիներ, եթե հայտնի լիներ Հ. Քլինթոնի պատասխանը նամակին, որի հետ կապված, որքանով տեղյակ եմ, հայտարարություններ չեն հնչել:

-Այս համատեքստում ի՞նչ սպառնալիքներ կարող են լինել տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից:
-Եթե ԱՄՆ-ը վերջնականապես անտեսի Ատրպատականի բնակչության իրանական ծագումը, դարերի պատմությունն ու պատմական արդարությունը, ապա դա հղի է լրջագույն վտանգով ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար:

-Ինչպիսի՞ զարգացումներ կարող են լինել:
-Փաստորեն, Արցախյան հիմնախնդրի առկայության պայմաններում ամերիկյան վարչակարգն այդպիսով կարող է կատարել մի քայլ, որը զրոյի կհավասարեցնի ԼՂ-ի հիմնահարցն արդարացիորեն լուծելու հնարավորությունները: Իր տարածքներն ի հաշիվ Իրանի ընդարձակած ԱՀ-ը կարող է նոր ոգևորությամբ շարունակել ՀՀ-ին մեկուսացնելու քաղաքականությունը և ռազմական սպառնալիքի տակ պահել Հայաստանը: Վերջինս կարող է կորցնել ԻԻՀ-ի հետ իր սահմանը և հայտնվել գրեթե լիակատար շրջափակման մեջ: Դա որևէ կերպ չի կարող կայունություն և խաղաղություն ապահովել տարածաշրջանում, որի անհրաժեշտության մասին բարձրաձայնում է ԱՄՆ-ը. բացի այն, որ նոր սրություն կստանան ազգամիջյան լարվածությունն ու բախումները, ՌԴ-ի և Թուրքիայի միջամտությամբ, որպես միմյանց հակադիր բևեռներ, խնդիրը կարող է վերածվել համընդհանուր ճգնաժամի: Ներկայում ճանապարհն ակտիվ և ճիշտ քարոզչությունն է, քանի որ առայժմ պայքարն ընթանում է հենց քարոզչական դաշտում: Արևմուտքը պետք է ի վերջո գիտակցի, որ Իրանի Ատրպատականը և Ադրբեջանի Հանրապետությունը բացի լեզվական ընդհանրություններից չունեն աշխարհագրական, մշակութային, էթնիկ և քաղաքական միասնության հիմքեր: Հույժ կարևոր է նաև, որ մեր պատկան մարմինները մշտապես ուշադրության կենտրոնում պահեն այս խնդիրը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}