«Аэрофлот»-ը տուգանվեց 60 հազար դոլարով
ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը ուղևորների իրավունքները խախտելու համար «Аэрофлот» ավիաընկերությանը տուգանել է 60 հազար դոլարով:
«ՌՍՆ» գործակալությունը, հղում անելով գերատեսչության պաշտոնական կայքին գրում է, որ ավիաընկերությունը, մասնավորապես, չի կատարել այն դրույթը, որով պարտադրվում է գովազդում հրապարակել տոմսի վերջնական արժեքը: Բացի այս, «Аэрофлот»-ը խախտել է նաև ուղևորների իրավունքը` ամրագրել տոմսը նշված գնով, առանց հավելյալ վճարումների, ինչպես նաև պատվերը չեղյալ հայտարարել առանց տույժերի 24 ժամվա ընթացքում:
Աղբյուրը նշում է, որ ավիաընկերությունից դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանել իրավիճակը: