Ա. Էշու. Ադրբեջանի կառավարությունը Սաֆարովի ներում շնորհելու վերաբերյալ իր որոշումը պետք է անմիջապես փոխի
Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնություններին աջակցող խմբի համանախագահ և համահիմնադիր Աննա Գ. Էշուն ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձման վերաբերյալ հայտարարություն է տարածել:
«Ես խորապես անհանգստացած եմ այն հանգամանքով, որ Հունգարիայի կառավարությունը արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին: Նախկին ադրբեջանցի սպան, հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար, Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկաման դատապարտվեց: 2004թ-ին ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացների ժամանակ ատելության հողի վրա տեղի է ունեցել հանցագործություն: Սաֆարովի ազատ արձակումը վտանգում է իրավունքի գերակայությունն ու խաղաղությունն ողջ տարածաշրջանով մեկ: Ադրբեջանի կառավարությունը Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ իր որոշումը պետք է անմիջապես փոխի»,-նշված է հայտարարության մեջ: