Բակո Սահակյանին հանձնվել է Արցախի Հանրապետության Նախագահի վկայականը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ նրան հանձնվել է Արցախի Հանրապետության Նախագահի վկայականը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի անկախ պետականաշինության ամենամեծ ձեռքբերումներից է իշխանության բոլոր թևերի ամբողջական ձևավորումը և նրանց լիարժեք գործունեությունը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակություն ստեղծելու գործընթացի անշրջելիությունը:
Այս տեսանկյունից Բակո Սահակյանը հատուկ ընդգծել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը՝ այն համարելով մեր պետության կարևորագույն ինստիտուտներից մեկը: