Կանադայում ՀՀ դեսպան. Հունգարիան փորձում է իրեն ներկայացնել որպես խաբված կողմ
Հունգարիայում Կանադական «Kanadaihirlap.com» թերթի հետ հարցազրույցում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն իր զայրույթն է արտահայտել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձման վերաբերյալ:
-Արդյո՞ք ՀՀ կառավարությունը ակնկալում է, որ հայկական սփյուռքը կբողոքարկի Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձման և ներման որոշումը: Իսկապե՞ս այս իրադարձություններով հետաքրքրված են արտերկրում բնակվող հայերը:
-Մենք բոլորս վրդովված ենք: Մեր պատմության մեջ նման լուրջ քաղաքական, դիվանագիտական սխալ հազվադեպ է տեղի ունենում: Այս ամենն իրոք գրավել է արտերկրում բնակվող հայերի ուշադրությունը: Այո՛, ՀՀ նախագահը հայտարարեց. «Արտերկրում բնակվող հայերը պետք է խոսեն այս մասին»: Ամբողջ աշխարհով մեկ, և հատկապես Կանադայում բնակվող հայերը շատ լավ քաղաքացիներ են այն երկրի համար, որտեղ ապրում են, միաժամանակ շատ նվիրված են Հայաստանին:
-Մենք գիտակցում ենք, որ այս ամենը լուրջ զայրույթ է առաջացրել ՀՀ կառավարությունում, և մենք Հունագարիայում, մի շարք այլ թերթերի և անհատների հետ միասին, նույնպես զարմացած ենք և խորապես անհանգստացած Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության նման չմտածված և անպատասխանատու վարքից: Ի՞նչ կարող են Հունգարիայի իշխանություններն անել` իրենց մեղքը քավելու և օգնելու, որպեսզի վերականգնվի Հունգարիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները:
-Հունգարիայի կառավարությունը պետք է ուղիներ գտնի` ինչպես վերականգնել վաղեմի բարեկամ Հայաստանի հետ վատթարացած հարաբերությունները, ինչպես նաև պետք է վերանայի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ և վերջապես ինչպես փրկի միջազգային հարթակում Հունգարիայի բացասական պատկերը: Ինչպես դուք գիտեք, ԱՄՆ նախագահ Օբաման, ռուսաստանցի, ֆրանսիացի, շվեդ և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն այս մասին խոսել են, միաժամանակ կոշտ քննադատության ենթարկել և՛ Ադրբեջանին, և՛ Հունգարիային:
Հունգարիան փորձում է իրեն ներկայացնել որպես խաբված կողմ: Մենք չպետք է դրան հավատանք, քանի որ հայկական կողմը 8 տարի շարունակ զգուշացրել է հունգարացիներին և վերջերս էլ տեղեկացրել նրանց, որ հանցագործի արտահանձումից հետո նրա ազատ արձակումն անխուսափելի է:
Կանադայում ՀՀ դեսպանության պաշտոնական հայտարարությունը` այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան