Մ. Ասլամազյան. «Այբ-Ֆե»-ն «Արմնյուզի» եթերում թողարկելը սենսացիոն իրադարձություն է. անսովոր է նաև միջազգային շուկայի համար
Այն, որ Ա1+-ի «Այբ-Ֆե» տեղեկատվական վերլուծական ծրագիրը կթողարկվի «Արմնյուզի» եթերով, մեծ ռիսկ է երկուսի համար էլ: Ասուլիսում նման կարծիք հայտնեց Internews կազմակերպության «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» նախագծի ղեկավար Մանանա Ասլամազյանը: Նա նշեց, որ երկու լրատվամիջոցի համար էլ սա մեծ փորձություն է, նաև քաջություն:
«Երեկվա այդ իրադարձությունը, իրոք, սենսացիոն է: Թեև մրցակիցներն են ու նաև գտնվում են դատական գործընթացի մեջ, բայց տարբեր պատճառներով նման փորձություն սկսեցին, որն անսովոր է նաև միջազգային շուկայի համար»,- ասաց նա:
Մ. Ասլամազյանը նշեց, որ երկուսի համար էլ փորձություն է, քանի որ գաղտնիք չէ, որ հասարակական ընկալմամբ Ա1+-ն ընդդիմադիր լրատվամիջոց է, թեև, ըստ նրա, վերջին տարիներին փորձում է հավասարակաշռող լինել, ուղղակի ինտերնետում զարգացման ռեսուրսները բավարար չեն: Նա զգուշացրեց, որ եթե Ա1+-ի ծրագրերը գրաքննության ենթարկվեն, ապա դա «մեծ հնարավորություն կտա» Ա1+-ին հերթական սկանդալը բարձրացնել իր անվան շուրջ և ցույց տալ, որ «Արմնյուզը» ղեկավարվում է պետության կողմից:
Նախորդող նորություն` «Այբ-Ֆե»-ն` «Արմնյուզի» եթերում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան