Է.Նալբանդյան. Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա Ադրբեջանին բանակցային գործընթացի քողի տակ շարունակել արկածախնդրությունը
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով ամբողջ օրը անցկացրեց Ազգային Ժողովում և բազմաթիվ անգամ իր ղեկավարած գերատեսչության հասցեին մեղադրական ելույթներ լսեց, իր սեփական ելույթը կառուցեց մի քանի հիմնական կետերի բաժանելով:
Առաջին երկու կետերում նա պատմական էքսկուրս կատարեց` հիշեցնելով ոճրագործությունը, դատավարությունը, Ադրբեջանի ջանքերը և Սաֆարովի հերոսացման տարիներ շարունակ ձգվող փորձերը, նաև Հունգարիայի կեղծ հավաստիացումները, թե արտահանձնման ոչ մի գործընթաց չի ընթանում: Այնուհետ նա նշեց, որ Հունգարիան իր այս քայլով լուրջ հարված հասցրեց ոչ միայն երկրի հեղինակությանը, այլ նաև հայ-հունգարական միջպետական հարաբերությունները, թեև Հունգարիայի ժողովուրդը չի կիսում իր կառավարության այս անընդունելի քայլը:
«Ադրբեջանը ցույց տվեց իր արհամարհանքը թե միջազգային իարվունքի, թե ընդհանրապես` միջազգային հանրության նկատմամբ»,- անդրադառնալով կոնկրետ Ադրբեջանին` նշեց Էդվարդ Նալբանդյանը ու թվարկեց միջազգային հեղինակավոր կառույցները, որոնք դատապարտել են Ադրբեջանին, բայց...
Սակայն ամենակարևորը` «ադրբեջանա-հունգարական հանցավոր գործարքը լուրջ վնաս է հասցրել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին, տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին»:
«Սա ադրբեջանական կողմի ևս մեկ փորձ է ձախողել Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը և այդ ուղղությամբ միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ Ադրբեջանը բանակցային գործընթացի քողի տակ շարունակի իր արկածախնդիր քաղաքականությունը : Այդ ուղղությամբ Հայաստանը գործադրել և շարունակելու է գործադրել գործընկեր երկրների հետ համատեղ »,- հավաստիացրեց ՀՀ արտգործնախարարը:
Ավարտելով ելույթը Է.Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը իր գործընկերների հետ միասին պետք է ավելացնի ջանքերը` նպաստելու ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը , տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա