«Radio Free Europe»-ն անդրադարձել է Ադրբեջանում անձի պաշտամունքի ուժեղացմանը
«Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է Rado Free Europe-ի` Ադրբեջանի նախկին ղեկավար Հեյդար Ալիևի անձի պաշտամունքին և Ադրբեջանում նրան կուռքի վերածվելու փաստին: «Ազադլիգը» գրում է, որ հոդվածի հեղինակ Դիանա Կյուկան հրապարակման մեջ նշել է, որ Հեյդար Ալիևն այնպիսի մի կուռքի է վերածվել Ադրբեջանում, որ թանգարաններում ցուցադրվում են անգամ նրա կտրած ժապավենները, մկրատները և սկուտեղները:
«Ամբողջ Ադրբեջանով մեկ Հեյդար Ալիևի թանգարաններ են կառուցվում և արձաններ տեղադրվում: Այդ գործն ավելի մեծ թափ է ստացել 2003 թ-ին հորից հետո Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո: Բաքուն սկսվում է Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանից: Հետո դեպի քաղաք գնում եք նրա անվան պողոտայով, որտեղ ամեն քայլափոխի գովազդային վահանակների վրա «համազգային առաջնորդի» հսկա դիմանկարներն են դրված: Քաղաքի կենտրոնում 250 մլն դոլար արժողությամբ Հեյդար Ալիևի անվան մշակութային պալատն է: Ադրբեջանի տարածքում Հեյդար Ալիևի 50-ից ավելի թանգարաններ են գործում: Այնտեղ ցուցադրվում են Ալիևի կտրած ժապավենները, մկրատները և սկուտեղները», -հեգնանքով ընդգծում է հեղինակը:
Դիանա Կյուկան հավելում է, որ Հեյդար Ալիևի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ եռապատում ֆիլմ է նկարահանվում, որը նվիրված է ՍՍՀՄ նախկին ԿԳԲ-ի սպայի անձը պաշտամունքի վերածելուն: «Ռուսաստանցի, ուկրաինացի և վրաստանցի ռեժիսորներից բաղկացած խումբը ֆիլմի նկարահանումները կատարում է Մոսկվայում, Ռիգայում, Ուկրաինայում և Սանկտ Պետերբուրգում: Թեև Հեյդար Ալիևը ՍՍՀՄ ժամանակաշրջանում բարձր պաշտոններ է զբաղեցրել, խորհրդային միության վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը նրան հեռացրել է բոլոր պաշտոններից: Նախիջևանում Հեյդար Ալիևին հաջողվել է կարճ ժամանակ հետո ընտրվել ինքնավար հանրապետության ղեկավար: Հեյդար Ալիևը ջերմ հարաբերություններ է ունեցել ՍՍՀՄ առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնևի հետ: Ադրբեջան կատարած այցի ժամանակ Ալիևը թանկարժեք նվերներ է մատուցել Բրեժնևին», -գրում է Radio Free Europe-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան