Կաթին սոդա են խառնում. Խախտումներ հայտնի բարերարների բիզնեսում
«Հրապարակ»-ին հասած տեղեկություններով՝ «կաթնամթերքի որակի խախտումներ են հայտնաբերվել հայ մեծ բարերար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի ագրո» և մի շարք կաթնամթերք արտադրողների, մասնավորապես Հրաչիկ Հակոբյանին պատկանող «Բիո-կաթ» կաթնամթերքի արտադրամասերում»:
Ըստ թերթի տեղեկությունների` պարզվել է, որ վերոնշյալ ընկերություններում կաթին սոդա են խառնում, ինչը վնասակար է առողջությանը (սոդան կաթի թթվելը կանխելու համար է): «Մուլտի ագրո»-ում նաև կաթի փոշու առկայություն է հայտնաբերվել, ինչը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ առկայության մասին մակնշման մեջ կա համապատասխան գրառում: Բնականաբար, նման գրառում գոյություն չունի ապրանքատեսակի մակնշման մեջ:
Թերթի այս տեղեկությունները հաստատել են նաև գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունում: Թերթը նշում է, որ ցանկը վերոնշյալ ընկերություններով չի սահմանափակվում, ընդգրկված են նաև չորս խոշոր ընկերություններ, որոնք նույնպես խախտում են թույլ տվել ու հայտնվել Սննդի անվտանգության տեսչության ռեվիզորների ուռկանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները