
ԵԽԽՎ նախագահը կոչ է անում Ալիևին վերանայել Սաֆարովի ներման որոշումը
ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Միյոնը (Jean-Claude Mignon) հայտարարություն է տարածել ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան արտահանձնելու և այդ երկրի իշխանությունների կողմից ներում շնորհելու որոշման կապակցությամբ:
«Միանում եմ Սաֆարովի գործած սարսափելի հանցագործության «փառաբանման» միջազգային դատապարտմանը, հանցագործության, որի համար նա դատապարտվել էր ԵԽ անդամ պետության դատարանի կողմից: Նրա ազատ արձակումն անընդունելի է և ես ծայրաստիճան հիասթափված եմ այս հարցում ԵԽ իրավական գործիքների անօրինական կիրառման փաստի առնչությամբ», - ասված է հայտարարությունում:
«Այս սկանդալային ներումը մեծ բացասական հետևանքներ է թողնում Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա առանց այն էլ լարված հարաբերությունների վրա, միաժամանակ վտանգի է ենթարկում տարածաշրջանի կայունությունը: Կոչ եմ անում ադրբեջանական իշխանություններին վերանայել իրենց դիրքորոշումը Եվրոպայի խորհրդի սահմանած սկզբունքների ու իդեալների համաձայն», - ասված է ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան