ՀՀ մարզերում հանրակրթական ոլորտում ուսումնասիրություններ կիրականացվեն
Հանրակրթական ոլորտում ուսումնասիրությունների նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվելու: Այս մասին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ երեկ կայացած խորհրդակցության ընթացքում հայտնել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ինչպես տեղեկացնում են Տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայությունից, նախարար Աշոտյանը նշել է, որ մասնավորապես կատարվելու են աշակերտների թվի, դպրոցների տարածքների արդյունավետ օգտագործման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ ուսումնասիրություններ: Աշխատանքային խմբում յուրաքանչյուր մարզ պետք է ունենա նաև իր ներկայացուցիչը, և փոխվարչապետը հանձնարարեց սեղմ ժամկետներում թեկնածուներ ներկայացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան