Ռոնալդուն ասում է, որ իրեն այլևս փող պետք չէ
Այն բանից հետո, երբ զանգվածային լրատվամիջոցներում տարբեր տեսակետներ հայտնվեցին` բացատրելով «Քրիշտիանու Ռոնալդուի տխրությունը «Ռեալում», ինքը` պորտուգալացին, որոշել է որոշ բաներ ճշգրտել:
«Ես տեսնում եմ, որ իմ տրամադրությունն աղմուկ է բարձրացրել զանգվածային լրատվամիջոցներում: Ինձ մեղադրում են, որ ես ավելի շատ գումար եմ ցանկանում վաստակել, բայց դա այդպես չէ: Երբևէ դուք դա կհասկանաք:
Պարզապես ուզում եմ, որ «Ռեալի» բոլոր երկրպագուներն էլ իմանան. ես այսուհետ նույնպես ամեն ինչ կանեմ ակումբի հաջողության համար, և ոչ մի կասկած չկա, որ մոտիվացված կլինեմ ու նվիրված: Ես հարգում եմ ինձ ու «Ռեալին»: Գրկում եմ «Ռեալի» բոլոր երկրպագուներին»,- գրել է Ռոնալդուն ֆեյսբուքյան իր էջում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա