Հարցազրույցներ 13:05 05/09/2012

Արաբագետ. Ալ-Կաիդան Սիրիայում ահաբեկչական գործողությունները շարունակելու է

Սիրիական հակամարտության ընթացքում իսլամական ծայրահեղական կառույցների և հատկապես Ալ-Կաիդայի ավելացող դերակատարության մասին panorama.am-ը զրուցեց արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ:

-Պրն. Գրիգորյան, ինչո՞վ եք պայմանավորում արդեն շուրջ մեկ ու կես տարի Սիրիայում ընթացող հակամարտությանն աստիճանաբար ավելացող իսլամական արմատական խմբավորումների և Ալ-Կաիդայի ներգրավվածությունը:
-Սիրիայում տեղի ունեցող զարգացումները հնարավորություն ընձեռեցին դարասկզբին հայտարարված միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում մեծ ճնշումների ենթարկվող և վերջին տասնամյակում զգալի կորուստներ կրող Ալ-Կաիդային և նրան հարող այլ իսլամական կառույցներին, վերագտնել իրենց նոր ձևավորվող տարածաշրջանային զարգացումներում, իսկ «Արաբական գարունը» և նրա շարունակական շղթա հանդիսացող Սիրիան տալիս են այդ հնարավորությունը:

-Օգոստոսի կեսերին ընդդիմադիր խմբավորումներից մեկի ղեկավարը հայտարարեց, որ եթե արտաքին ուժերը իրենց չօգնեն, ապա նրանք կմիանան Ալ-Կաիդայի հետ: Ի՞նչ եք կարծում, ինչ օգնության մասին է խոսքը, առավել ևս ինչպես հայտնի է, ընդդիմադիրները ստանում են մեծ աջակցություն դրսից: Եվ ի վերջո, ի՞նչ վտանգ կարող է իրենից ներկայացնել Ալ-Կաիդայի հետ միավորումը:
-Հակամարտության ներկայիս փուլում, երբ ընդդիմադիրների ռազմական հաջողությունները դեռևս տեսանելի չեն, իսկ նրանց ունեցած սպառազինությունը բավարար չէ սիրիական կառավարական ուժերի դեմ արդյունավետ պայքար մղելու համար, ընդդիմադիրների օգնության ակնկալիքները կապված են անթռիչք և չեզոք գոտիների ստեղծման, լավագույն դեպքում, արտաքին ռազմական միջամտության հետ, սակայն նմանատիպ օջակցությունը որոշակի վտանգներ է իր մեջ պարունակում և տվյալ փուլում անիրականանալի է: Արտաքին ուժերի կողմից այդպիսի օգնության բացակայության և ձգձգվող հակամարտության պայմաններում կառավարական ուժերը ընդունակ են մեծ կորուստներ հասցնել ընդդիմադիրների շարքերին և թեքելու կշեռքի նժարը հօգուտ իրենց: Ինչ վերաբերվում է Ալ-Կաիդայի հետ միավորման հայտարարություններին և համատեղ կառավարական ուժերի դեմ իրականացվող ռազմական գործողություններին, ապա այս պրակտիկան կշարունակվի մարտական գործողությունների փորձ չունեցող որոշ զինված ընդդիմադիրների կողմից: Ալ-Կաիդայի հետ համատեղ գործողությունները կբարձրացնեն ընդդիմադիրների հեղինակությունն ու կառավարական ուժերի դեմ ուղղված ռազմական գործողությունների արդյունավետությունը: Ընդդիմադիրների նման հայտարարությունները նաև մեսիջ են` ուղղված արտաքին ուժերին` ավելի վճռական լինելու Սիրիայի հարցում:

-Իսկ ինչո՞վ է պայմանավորված մուսուլմանական Սիրիայում անընդհատ հնչող ջիհադական կարգախոսների առատությունը հենց իսլամականների շուրթերից:
-Սիրիայում տեղի ունեցող պայքարը տեղավորվում է իսլամական արմատական շարժումների, առաջին հերթին` Ալ-Կաիդայի գաղափարախոսների (Աբդալլահ Ազզամ, Օսամա Բեն Լադեն և այլն) կողմից դեռևս 1990-ական թթ. հռչակված «գլոբալ ջիհադի» գաղափարախոսության շրջանակներում, քանի որ Բաշար Ալ-Ասադի շիա-ալաուիական իշխանությունն արմատականների կողմից ներկայացվում է որպես «անհավատների» իշխանություն, և նրանց դեմ պետք է իրականացնել ջիհադ: Ահա դա է մեծ հաշվով պատճառ հանդիսանում ընդդիմադիրների շարքերից անընդհատ լսվող ջիհադի կոչերի համար:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեն արմատականները Սիրիայում և ո՞րն է նրանց որդեգրած գաղափարախոսությունը:
-Երբ 2011 թ-ի դեկտեմբերին սիրիական վարչակարգը բանտից ազատ արձակեց մի շարք արմատականների, այդ թվում Ալ-Կաիդայի առաջնորդներից Աբու Մուսաբ աս-Սուրիին, պարզ դարձավ, որ Ալ-Կաիդայի և նրան հարող կազմակերպությունների դերակատարումը սիրիական հակամարտության մեջ գնալով ավելի ազդեցիկ բնույթ է ստանալու: Հակառակ պաշտոնական Դամասկոսի սպասումներին` Աբու Մուսաբ աս-Սուրին սկսեց հանդես գալ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի դեմ` Սիրիայում կարևորելով «անհատական ջիհադի» գաղափարախոսության լայն կիրառումը ծայրահեղ-իսլամական խմբավորումների մարտական գործողությունների ընթացքում: Այստեղ ավելի շուտ խոսքը գնում է այնպիսի խմբավորումների մասին, որոնք մեծ հաշվով կապված չեն Ալ-Կաիդայի հետ, բայց առաջնորդվում են նույն գաղափարախոսությամբ և նրանց համար պատեհ առիթ է հակամարտության ընթացքում հիշեցնել իրենց մասին: Ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի կողմից հուլիսին հայտարարված «Հրաբուխ Դամասկոսում, երկրաշարժ Սիրիայում» գործողությունների երկարաձգման պայմաններում, ավելի կակտիվանան ահաբեկչական գործողություններն` ուղղված կառավարական օբյեկտների, ռազմական բազաների և սիրիական բարձրաստիճան անձանց դեմ` նպատակ հետապնդելով էլ ավելի ապակայունացնել ստեղծված իրավիճակը, իսկ նման զարգացումների մենք արդեն ականատես ենք լինում Սիրիայում:

-Ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում ծայրահեղականների ակտիվությունը, առավել ևս, որ Սիրիայում ունենք մեծաքանակ հայկական համայնք, և ինչ հանգուցալուծում եք տեսնում Սիրիայում:
-Բացառությամբ անընդհատ հնչող սպառնալիքներից ուղղված ալաուիական-շիական փոքրամասնությանը` մյուս էթնո-դավանաբանական խմբերը դեռևս զերծ են մնում ծայրահեղականների ուշադրությունից, սակայն վտանգ կա, և նման զարգացումները պետք չէ անտեսել: Հայ համայնքը պետք է զգոն լինի և չմիջամտի հակամարտությանը: Կարծում եմ հակադիր կոմերը վաղուց անցել են երկխոսության և միմյանց հետ բանակցելու ժամանակաշրջանը, որքան էլ, որ այժմ նման քայլեր հակամարտող կողմերից ակնկալում են միջազգային կառույցները: Կոնֆլիկտը թևակոխում է երկարատև, բարդ և անկանխատեսելի փուլ, որի ընթացքում հնարավոր լուծումը կլինի այն, թե հակամարտող կողմերից որ մեկը պատրաստ կլինի նման զարգացումներին և որքան կբավականացնի ունեցած ռեսուրսները: Սակայն սիրիական զարգացումներում մի բան հստակ է. շիա-ալաուիական թևը չի լինի իշխանության ղեկին, և այլևս չի լինի այն Սիրիան, որը կար մինչև հակամարտության սկիզբը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}