«Հարավային Կովկասը և հարևանները» գիտաժողովին ԵՊՀ-ն չի մասնակցելու
ԵՊՀ-ն հրաժարվել է մասնակցել «Հարավային Կովկասը և հարևանները» ծրագրի շրջանակներում իրականացվող 2012 թ. սեպտեմբերի 7-10-ը կայանալիք գիտաժողովին: Այս մասին տեղեկացրին համալսարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու փաստի կապակցությամբ Երևանի պետական համալսարանը Բուդապեշտում գտնվող Կենտրոնական եվրոպական համալսարանի Արևելյան միջերկրական ուսումնասիրությունների կենտրոնի (CEU Center for Eastern Mediterranean Studies) և եվրոպական մի շարք այլ համալսարանների կողմից կազմակերպված գիտաժողովին չի մասնակցելու, և այն տեղի չի ունենա Երևանի պետական համալսարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան