Panorama.am-ն ենթարկվել է զանգվածային DDos հարձակման
Երկուշաբթի` սեպտեմբերի 3-ի առավոտից սկսած և մինչ այս պահը Panorama.am կայքի վրա DDOS-հարձակում է իրականացվում Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի, Ինդոնեզիայի IP հասցեներից:
Այսօր, Երևանի ժամանակով 14.10-ից հարձակման հզորությունը բազմակի անգամ ավելացել է, փոխվել է նաև բնույթն ու աշխարհագրությունը: Ներկա պահին կայքի տեխնիկական մասնագետները միջոցներ են ձեռնարկում ապահովել կայքի բնականոն աշխատանքը: Սակայն չենք բացառում, որ ստիպված կլինենք սահմանափակել կայքի հասանելիությունը այն երկրների օգտատերերի համար, որոնք ներգրավված են վերը նշված հակաօրինական գործողություններում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան