Իրանական կայք. Ադրբեջանն Իրանի ցուցաբերած բարի կամքին ապերախտությամբ է պատասխանում
Ադրբեջանի իշխանություններն Իրանի ցուցաբերած բարի կամքին ապերախտությամբ են պատասխանում:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածում նշվում է, որ Իրանում լրտեսության համար ձերբակալված Ադրբեջանի երկու քաղաքացիների ազատ արձակման և ադրբեջանական կողմին հանձնելուց հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավարն ու ԱԳՆ մամլո խոսնակ Էլմար Աբդուլաևը իրենց մեկնաբանություններում նշել են, թե Իրանում ձերբակալված վերոնշյալ անձինք անմեղ են եղել և որևէ հանցագործություն չեն կատարել:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Իրանի կողմից Ադրբեջանի երկու քաղաքացիների ազատ արձակման փաստն Ադրբեջանը փորձում է շահարկել՝ այն զուգակցելով Հունգարիայում հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հետ:
Հավելենք, իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ նախօրեին ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ հաղորդագրություն էին տարածել, համաձայն որի, ի պատասխան Իրանի կողմից Ադրբեջանի քաղաքացիների ազատ արձակման քայլին, ադրբեջանական կողմն էլ ազատ է արձակել իրանական «Սահար» հեռուստաալիքի Բաքվի գրասենյակի լրագրող Աննար Բայրամլիին, սակայն որոշ ժամանակ անց այդ տեղեկությունը չի հաստատվել:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանական կայք. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան անձամբ է կարգադրել ձերբակալել իրանական «Սահար» հեռուստաալիքի լրագրողին
Իրանական կայք. Ադրբեջանի երկու մաքսանենգ քաղաքացիներն Իրանի օրենքների համաձայն մահապատժի կենթարկվեն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում