EU Observer. «Կացնով մարդասպանը» բարդացնում է ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները
Եվրամիութան անդամ պետությունները քննադատում են «ռազմավարական գործընկեր» հանդիսացող Ադրբեջանին՝ «կացնով մարդասպանին» հերոս հռակելու համար: Այս մասին գրում է վերլուծաբան Անդրյու Ռեթմանը «EU Observer» պարբերականում լույս տեսած ««Կացնով մարդասպանը» բարդացնում է ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները» վերտառությամբ հոդվածում:
«2004 թ-ի փետրվարի 19-ին Բուդապեշտի ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ- ծրագրի շրջանակներում ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը ներխուժում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի ննջարան և կացնի մոտ 16 հարվածով առանձնացնում գլուխը մարմնից: Սույն թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան հանձնում է մարդասպանին Ադրբեջանին, որտեղ էլ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը նրան միանգամից ներում է շնորհում, տալիս մայորի կոչում, ինչպես նաև վճարում նրա ազատզրկման տարիներին կուտակված աշխատավարձը», - գրում է պարբերականը ու միջադեպի առնչությամբ վկայակոչում ադրբեջանցի պաշտոնյաներից մեկի արձագանքը, իբր սպանելով քնած հային, Սաֆարովը «պաշտպանել է իր երկրի պատիվն ու արժանապատվությունը»:
Անդրադառնալով տեղի ունեցածին պարբերականը հիշեցնում է միջազգային հանրության խիստ արձագանքը, հիշեցնելով, մասնավորապես ՌԴ ԱԳՆ-ի, Սպիտակ Տան ինչպես նաև Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտնագության հարցերով բարձր ներկայացուցչի հայտարարությունները:
Եվրամիության արտգործնախարարության ներկայացուցիչ Մայա Կոսիյանիչը պարբերականին ասել է, թե շաբաթվա վերջին Կիպրոսում կայանալիք ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը հնարավոր է Սաֆարով գործով հարցի քննարկումը:
Ներկայացնելով արտահանձնմանն ու ներում շնորհելուն հաջորդած զարգացումները, հայկական կողմի սուր արձագանքը նախագահի մակարդակով, այդ թվում դիվանագիտական հարաբերությունների կասեցումը Հունգարիայի հետ, հոդվածագիրը գրում է.
«Զարգացումները տհաճ են միջադեպում ընդգրկված բոլոր կողմերի համար: Հունգարիան քայլեր էր ձեռնարկում բարելավել իր հեղինակությունը այն բանից հետո, երբ վարչապետ Օրբանը փորձել էր քաղաքական վերահսկողություն սահմանել կենտրոնական բանկի, դատարանների ու մամուլի նկատմամբ: Ռուսաստանի ու Եվրամիության՝ Ադրբեջանին ուղղված նախատինքներն հնչում են ադրբեջանական գազը իրենց ձեռնտու ճանապարհներով արտահանելու մրցակցային ֆոնի ներքո: Միացյալ Նահանգների քննադատությունը հնչում է այն դեպքում, երբ հենց Արդբեջանի օգնությամբ է նա իր զինուժը 2014 թ-ին Աֆղանստանից դուրս բերելու»:
Հոդվածում նշվում է, թե չնայած այն հանգամանքին, որ հուլիս ամսին Եվրապական խորհրդի նախագահ Հերման Ռոմպյուն Բաքվում սեղմել էր Ալիևի ձեռքը, այս անգամ այդպես էլ բան չասաց միջադեպի վերաբերյալ: Նույն կերպ վարվեց Եվրահանձնաժողովի էնեգետիկ հարցերով հանձնակատար Գյուտներ Հեթինգերը, ով այս շաբաթ էր վերադարձել Բաքվից:
«Այս իրավիճակը իրականում շփոթեցնում է Ադրբեջանի հետ հարաբերությունների մեջ գտնվող երկրներին և առավել բարդացնում Արևմուտքի գործը իր դիրքրոշումն արտահայտելու առումով: Այդ քայլը (Սաֆարովի հերոսացումը) խելամտության սահմաններից այնքան դուրս է, որ ինձ հիշեցնում է Հյուսիսային Կորեային և Թուրքմենստանին՝ նախկին ղեկավար Թուրքմենբաշու օրոք», - պարբերականի հետ զրույցում նշել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան