Իրավունք 10:15 06/09/2012

Տունը կորցրած զինծառայողի ոդիսականը. Բյուրեղավանի ԲՀԿ-ական քաղաքապետը փորձում է ջրից չո՞ր դուրս գալ

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Բյուրեղավանի քաղաքապետ ԲՀԿ-ական Հակոբ Բալասյանը չի անցնում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ենթասպա Խաչատուր Պետունցի բազմանդամ ընտանիքի բնակարանի անօրինական վաճառքի կապակցությամբ հարուցված քրեական գործով: Հայկական բանակի զինծառայողի կինը` Հերմինե Պետունցը, սակայն, պնդում է, որ Բյուրեղավանի իրենց միակ բնակարանի վաճառքն իրականացվել է հենց քաղաքապետի թեթև ձեռքով:

Հերմինե Պետունցի գրավոր բողոքի հիման վրա ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում օգոստոսի 9-ին քրեական գործը հարուցվել էր ոչ թե քաղաքապետի, այլ նրա խորհրդական, բնակբաշխման հանձնաժողովի նախագահ Արթուր Ղալայանի պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ` ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով` «պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով»: Սակայն գործով մեղադրյալ դեռևս չկա:

ԼՂՀ ազատագրված Սանասարավանում (Ղուբաթլի) ապրող զինծառայողի 18-ամյա դուստրը` Անին, ավարտել է դպրոցը Քաշաթաղում, հիմա սովորում է Հայաստանում, իսկ 17 ամյա Վրեժը` Արմավիրի ռազմական ուսումնական զորամասում է, 13-ամյա Հրաչիկն ու 9-ամյա Արան էլ ծնողների մոտ են: Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի հանրակացարաններից մեկում ունեցած 28 քառակուսի մետրանոց սենյակի վաճառքի մասին 2011-ին ԼՂՀ-ում իրենց ահազանգել է բարեկամուհին:

«Հենց զանգեցին, ասեցին, անմիջապես եկա Հայաստան ու տեսա, որ բնակարանի դուռը փոխած ա, մեր ունեցած գույքն էլ չկա: Փորձեր եմ արել հանդիպել քաղաքապետի հետ, սակայն չէր ընդունում: Նրա օգնականին (նկատի ունի Արթուր Ղալայանին, որն էլ հենց անցնում է քրեական գործով- հեղ.) մեկ անգամ եմ տեսել, երբ վերցրել է սեփականաշնորհման փաստաթղթերը», -մեզ հետ զրույցում ներկայացրեց տիկին Պետունցը, որն այժմ քրեական գործով անցնում է որպես տուժող:

Հարուցված քրեական գործը նա համարում է «շինծու, ծիծաղելի», քանի որ այն հարուցվել է իր ներկայացրած դիմումից հետո շատ ուշ` 21 օր անց, դրա մեջ քաղաքապետի ինքնագործունեության մասին ոչինչ չկա և բացի այդ, հարուցվել է «քաղաքապետի կողմից կեղծված փաստաթղթերի հիման վրա»:

Բյուրեղավանի 1-ին հանրակացարանի 14 սենյակը` 28 քմ բնակելի մակերեսով անժամկետ օգտագործման իրավունքով Հերմինե Պետունցին է հատկացվել 2005-ին, 2006-ի փետրվարին հաշվառվել են Անշարժ գույքի պետռեգիստրում: Այնուհետև դրանից հետո քաղաքապետարանը տեղեկացնում է հանրակացարանի բնակիչներին հաշվառում է բնակարանները և, այդ տեղեկատվության հիման վրա, 2010-ի օգոստոսին փաստաթղթեր է ներկայացնում Բյուրեղավանի քաղաքապետարանին` սեփականաշնորհելու սենյակը:

Այստեղ տարօրինակ հակասություն է առաջանում, երբ ծանոթանում ենք քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմնի ներկայացրած մանրամասներին. նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ քաղաքապետի խորհրդական Արթուր Ղալայանը առանց անձնագրային բաժանմունքում հարցում կատարելու զեկուցագիր է ներկայացրել քաղաքապետին, որ վիճարկվող 14 սենյակում հաշվառված անձինք չկան, որևէ մեկին հատկացված չէ: Եվ դրա արդյունքում մեկ այլ քաղաքացի Բավական Հարոյանի կացարանի հարցը ժամանակավորապես լուծելու համար հանրակացարանի այդ բնակարանը հատկացվել է նրան: Այդ որոշումը կայացվել է 2010 թվականի սեպտեմբերի 14-ին կայացած համայնքի ավագանու նիստում:

Հերմինե Պետունցը սակայն, պնդում է, որ այդպես չէր կարող լինել, որովհետև Բյուրեղավանի 1-ին հանրակացարանը, որպես Բյուրեղավան համայնքի սեփականություն, պետական գրանցում է ստացել 2011-ի փետրվարի 21-ին: Եվ եթե անգամ Բյուրեղավանի ավագանին քաղաքապետի առաջարկով այդ սենյակը մեկ ուրիշին ժամանակավոր հատկացնելու իրավունք ունենար, ապա դա կարող էր անել ոչ թե 2010-ի սեպտեմբերի 14-ին, այլ 2011-ի փետրվարի 21-ից հետո:

«Հանրակացարանի ուրիշի սենյակում քաղաքապետն ինքնիրավչությամբ է զբաղվել: Ծախել է, նոր սեփականացրել: Գույքի իրավունքը ծագում է գրանցման պահից, այսինքն` պետք է գրանցված լիներ գույքը, նոր վաճառեին: Համայնքի ղեկավարը իրավունք չուներ տնօրինել այդ գույքը», - նշեց տիկին Պետունցը` ընդգծելով, որ քաղաքապետի խորհրդականը պաշտոնատար անձ չի կարող լինել և հարուցված քրեական գործը նրան չի կարող վերաբերել:

Երբ 2011-ի արդեն գարնանը 650 հազար դրամով սենյակը գնած քաղաքացին զանգում է Հերմինեին ու պահանջում դուրս գալ հաշվառումից, Հերմինեն սկսում է նամակներ գրել Հայաստանի նախագահին, Պաշտպանության նախարարությանը, Ոստիկանությանը, սակայն այդ բոլոր նամակները վերահասցեագրվում են Կոտայքի մարզպետարան, որտեղից Պետունցին պատասխանում են, թե «ներկայացված փաստաթղթերը արժանահավատ չեն»:

Զինծառայողի կնոջ համար անհասկանալի է` ինչպես կարող են կոտրել ուրիշի բնակարանի դուռը, մտնել բնակարան և ձեռք տալ ուրիշի գույքը:

«Սեփականություն համարվող բնակարանի դուռը բացելու և այնտեղից իրերը վերցնելու իրավասությունը տված է դատարանին, բայց նրանք կոտրել են իմ դուռը, արձանագրություն են կազմել, թե իբր դուռը բացել են, մտել են տեսել են, որ ոչ մի իր չկա: Անօրինական են այդ բոլոր հիմքերը: Կեղծել են բոլոր թղթերը: Քաղաքապետը իրեն է վերագրել ոչ իրեն վերապահված իրավասություններ. նա իրավունք չուներ թույլ տալ, որ մարդու բնակարանի դուռը կոտրեին ու մտնեին, քաղաքապետը դատավորի կեցվածք է որդեգրել և իրավունք է տվել ջարդել մարդկանց դուռը», -տարակուսած է զինծառայողի կինը:

Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, այս ամենի վերաբերյալ մեկնաբանություն հրաժարվում է ներկայացնել և ասում է, որ քննությունը կպարզի` ովքեր են մեղավոր:

Թեմայի առնչությամբ. Բյուրեղավանում զինվորականի ընտանիքի տունը վաճառելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Զինվորականի տունը վաճառած ԲՀԿ-ական քաղաքապետը փախա՞ծ է

«Ըտենց բան չկա». Բյուրեղավանի քաղաքապետը թյուրիմացություն է համարում զինվորականի տունը վաճառելու մասին լուրը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}