Սամվել Բալասանյանն ՕԵԿ-ի թեկնածուն չէ
«Օրինաց երկիր» խմբակցության անդամ գյումրեցի Հովհաննես Մարգարյանից «Հրապարակը» հետաքրքրվել է, թե ի վերջո ՕԵԿ-ը, հավատարիմ մնալով մեծ եղբորը` ՀՀԿ-ին, Գյումրիում պաշտպանելո՞ւ է նախկին կուսակից, այժմ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին: Մարգարյանը պատասխանել է, որ իրենք դաշտն ազատ են թողել, և գյումրեցիներն են ընտրելու ում որ ուզեն: Հարցին, թե՝ «Սերժ Սարգսյանը նախօրեին հայտարարել էր նաև, որ Բալասանյանին ինքն է առաջարկել առաջադրվել: Դուք նո՞ւյնպես Ձեր թեկնածուն եք համարում Բալասանյանին` հավատարիմ մնալով կոալիցիոն գործընկերոջը», Հ. Մարգարյանը պատասխանել է. «Բնականաբար մեր թեկնածուն չի», ապա հավելել է, որ չի ցանկանում նման որևէ հարցի այլևս պատասխանել:
Թերթը հիշեցնում է, որ Բալասանյանը ժամանակին լքել է ՕԵԿ շարքերը, և Հովհաննես Մարգարյանն էլ Վարդան Ղուկասյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի: