«Հայռուսգազարդը» հարստանում է ՀՀ համայնքների հաշվին
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է «Հայռուսգազարդ» ՓԲԸ կապիտալում ՀՀ մասնաբաժինն ավելացնելու մասին հարցը: Ըստ այդմ` կառավարությունն առաջարկում է Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքների սեփականությունը հանդիսացող 139 մլն 446 հազ. դրամ ընդհանուր արժեքով գազաբաշխիչ գազատարներն օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել ՀՀ- ին` այդպես ավելացնելով վերջինիս մասնաբաժինը:
Իսկ թե որն է այդ ամենի պատճառը, ՀՀ կառավարության որոշման նախագծում այդպես էլ հստակորեն ներկայացված չէ, այլ ընդամենը նշված է այդ գազաբաշխիչ գազատարները համայնքային հաշվեկշռից վերցնելու և պետությանը տալու մասին: «Ժողովուրդն» այս առնչությամբ գրում է. «Ստացվում է, որ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն, իր օգտագործած գազատարները մեր երկրին տալով իր բաժնեմասն ավելացնում է, այսինքն` հարստանում է ՀՀ համայնքների հաշվին»: