Հոգեբան. Ադրբեջանական հասարակության մեջ մեծացել է բարոյական տհասությունը
«Ազգին լավ հասկանալու համար նախ պետք է նայել, թե ում է հերոսացրել: Տվյալ պարագայում Ադրբեջանը հերոսացրել է մարդասպանի: Եթե այդ ազգը արժեքային նորմալ կողմնորոշում ունենար, պետք է առաջին զգացումը, որ ունենար` լիներ ամոթինը: Իսկ մենք գործ ունենք հակառակի հետ` հերոսացնում են: Սա լուրջ մտածելու տեղիք է տալիս»,- ասուլիսում նման կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը` փորձելով վերլուծել, թե ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին և այդ երկրի ղեկավարի կողմից նրան ներում շնորհելը ինչպիսի հոգեբանական ազդեցություն է ունեցել ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայ հասարակության վրա:
Նրա խոսքով, Ադրբեջանում միտում կա հայերի նկատմամբ կենդանական ատելություն ունեցող մարդկանց հերոսացնել, ինչը բնորոշում է այդ ազգի հոգեկերտվածքը, որը չի փոխվել դարեր շարունակ: «Ազգային բնավորությունը, դիմագիծն արագ չի փոխվում»,- ընդգծեց հոգեբանը:
Ինչ վերաբերում է հայերին, նա նշեց, որ ցավի զգացումը մարդկանց համախմբում է, հանրույթի մեջ ավելի շեշտված է դառնում «մենքի» զգացումը:
«Ադրբեջանի կատարած քայլը մեր հանրույթի վրա միայն դրական ազդեցություն կարող է ունենալ, ադրբեջանականի` բացասական, որովհետև նրանց մոտ մեծացել է բարոյական տհասությունը»,- ասաց հոգեբան Կ. Նալչաջյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները