ՀՀ նախագահ. Սաֆարովի գործը չպետք է ստվեր գցի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության վրա
Սաֆարովի հանձնման ու Ադրբեջանի կողմից ներում շնորհելու փաստը չպետք է ստվեր գցի Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցության վրա: Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ասուլիսի ընթացքում խոսելով «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասին, ՀՀ նախագահը նշեց, որ այդ ծրագիրը 1994 թվականից ի վեր մեծ ներդրում է ունեցել Հայաստանում ժողովրդավարություն կառուցելու հարցում: «Ցավոք, վերջին շրջանում կոպիտ խախտվեց այդ ծրագրի ու համամարդկային սկզբունքները, սակայն դա չպետք է ստվեր գցի մեր և ՆԱՏՕ-ի համագործակցության վրա»,- նշեց երկրի ղեկավարը:
Իր խոսքում հանրապետության նախագահն անդրադարձավ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության արդյունքներին և, բարձր գնահատելով արդյունքները, փաստեց, որ կողմերն աշխատում են Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի երրորդ` 2011-12թթ. Փաստաթղթի հիման վրա: «Հայաստանը պատրաստակամ է, վճռական` պահպանելու և զարգացնելու հարաբերությունների ներկայիս մակարդակը»,- ընդգծեց երկրի ղեկավարը` խոսելով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները