ԲՀԿ-ն ստիպված է մանևրել
«Լայն ընտրազանգվածը չկորցնելու և իր հետևից տանելու համար ԲՀԿ-ն ստիպված է մանևրել: Այդ մանևրը պսակվեց հաջողությամբ ԱԺ ընտրությունների ժամանակ. նրանք ստացան ընտրողների ձայները»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը` անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից ներկայումս որդեգրած մարտավարությանը: Հարցին, թե ինչու ԲՀԿ-ն խուսափեց հայտարարել, որ ընդդիմություն է, Լ. Հարությունյանը պատասխանել է. «Այդ հարցն իրենց ուղղեք: Քաղաքական ուժի որոշելիքն է դա: Սովորաբար քաղաքական ուժն իր մարտավարությունը քննարկում է ընտրողի հետ: Ուրեմն ԲՀԿ-ն իր ընտրողի հետ է համաձայնեցրել ընդդիմադիր լինելու կամ չլինելու որոշումը: Բայց ԲՀԿ-ի տարբեր գործիչներ տարբեր պատասխաններ են տալիս այդ հարցին: Մարտավարության ճշգրտումը զարգացող պրոցես է: Կգա մի օր, երբ կուսակցության բոլոր խոսնակները կհամակվեն նույն կողմնորոշմամբ: Հեռու չէ այն օրը, երբ մարտավարության հարցը հիմնականում կորոշվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները