Հայկական Արցախն ու Հայաստանը` լուսանկարիչ Ռոբերտ Բաչիի աչքերով
Եթե մեկնում ես մի երկիր, որը պաշտոնապես ճանաչված չէ, հարկավոր է պատրաստ լինել, որ այնտեղ ռոումինգ չկա: Բացի դրանից, մնացած դեպքերում չճանաչված երկիրը նման է ճանաչվածին, միայն թե նրան չեն հրավիրում Օլիմպիական խաղերին մասնակցելու, տղամարդիկ զինված են, առևվտուրը փոքր-ինչ դժվարությունների առջև է կանգնած, տուրիստներ գրեթե չկան:
Սակայն կան սահմաններ՝ չճանաչված սահմանապահներով, կազմակերպություններ՝ ոչ պաշտոնական կնիքներով, կառավարություն՝ չճանաչված նախարարներով:
Մեծամասնությամբ հայերով բնակեցված կավկասյան տարածքը Խորհրդային միության փլուզումից հետո հայտարարեց իր անջատումը Ադրբեջանից: Ճիշտ է, աշխարհի երկրները այն չեն ընդունում: Առաջին տարիները բնութագրվում էին տնտեսական ճգնաժամով, և այնուհետև սկսվեց պատերազմ Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի միջև:
Հայերով բնակեցված չճանաչված Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես մինչև օրս պատերազմի մեջ է գտնվում Ադրբեջանի հետ:
01. Գանձասար: Տեսարանը հրաշալի է, բայց հայկական հին գերեզմանաքարերը ծանր անցյալի մասին են պատմում:
02. Գանձասար: Հայերն աշխարհում առաջինն են ընդունել քրիստոնեությունը, նրանց եկեղեցու առաջնորդը անվանվում է Կաթողիկոս:
04. Քոլատակ գյուղ, Ահարոն Աղասյան: Շատ տեղեր կան, որտեղ մինչև հիմա զենքերը ձեռքներին են, քանի որ վախենում են, որ անցյալը կկրկնվի:
06. Երևան: Շախմատ են խաղում Փակ շուկայում:
07. Ընտանիքի հետ միասին կրոնն էլ մեծ դեր ունի այստեղ ապրող մարդկանց կյանքում:
10. Վանք գյուղ: Արմենը և նրա ընտանիքը մեղվաբուծությամբ են զբաղվում:
13. Ավանակներն արածում են խաղադաշտում:
14. Երևանի քաղաքի տոնին կադետների շքերթը
17. Երևան: Մայր Հայաստան:
18. Արցախի զոհերի հիշատակները ամեն տեղ տեսանելի են:
19. Դաշտից տուն վերադարձող ձիեր:
23. Վերին Հորաթաղ, բլուրի գագաթին հին խաչքար: Ադրբեջանը հազարամյա խաչքարեր է ոչինչացրել, դրա համար պահպանվածները շատ են հարգում:
29. Ազոխ գյուղ: Անտեր իշուկը անձրևից ապաստան է փնտրում դարպասի տակ:
Լուսանկարիչ Ռոբերտ Բաչիի (Robert Bachi)` Արցախի, ինչպես նաև Հայաստանի մասին Բուդապեշտում անցյալ տարի ցուցադրված նկարները հինգշաբթի օրը հրապարակել են նաև «HVG» տնտեսական-քաղաքական շաբաթաթերթի համացանցային կայքում: Բաչին անցյալ տարի մրցանակներ է ստացել Բուդապեշտում տեղի ունեցած Լասլո ցուցահանդեսի համար: