Իրավունք 14:15 07/09/2012

Հայազգի թիվ մեկ հաքերն արդեն երկու տարի ապրում է առանց համակարգիչ, «ԿԳԲ-ի պադվալում»

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Այսօր Վերաքննիչ դատարանում հետաձգվեց հայազգի թիվ մեկ հաքեր Գեորգի Ավանեսովի փաստաբան Գեղամ Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Գործի քննությունն արդեն երկրորդ անգամ է հետաձգվում` դատավորներից մեկի հիվանդ լինելու պատճառով:

Հիշեցնենք` Ավանեսովը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ազատազրկման է դատապարտել ՀՀ Քրեական օրենսգրքի 253 հոդվածի 3-րդ մասով կատարած արարքի համար` այն է համակարգչային սաբոտաժ, որը դիտավորությամբ առաջ է բերել ծանր հետևանքներ:

Ավանեսովի պաշտպան Գեղամ Հակոբյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ քրեական գործում չկա որևէ ապացույց այն մասին, որ Ավանեսովի արարքը ծանր հետևանք է առաջ բերել: Նրա խոսքով, քննչական մարմինը չէր առաջադրել որևէ հիմնավորում, դե իսկ դատարանն էլ չէր կարող մեղավոր ճանաչել Ավանեսովին: «Եթե դատարանն օբյեկտիվ գտնվի կբավարարի մեր բողոքը», -հավելեց պաշտպանը:

Նշենք, որ արդեն շուրջ երկու տարի է` Ավանեսովը գտնվում է անազատության մեջ, Ազգային անվտանգության ծառայության «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում («ԿԳԲ-ի պադված»):

Փաստաբանն ասաց, որ Ավանեսովն իրեն լավ է զգում: Այն տեղեկությունները, թե օգտագործվում են նրա համակարգչային «արվեստին» տիրապետելու ունակությունները, Գեղամ Հակոբյանը հերքեց: «Նա խցում ոչ մի համակարգիչ չունի, նամակն էլ, որ գրել էր ձեռագիր է գրել, ես եմ թարգմանել: Արդեն երկու տարի է` նա համակարգչից չի օգտվել»:

Նշենք, որ Ավանեսովն օրերս «ԿԳԲ-ի պադվալից» նամակ էր գրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որում նշվում էր հետևյալը.

«Հարգելի պարոն Նախագահ, հուսահատվելով ՀՀ դատախազության գործողությունների վերաբերյալ ձեզ նամակներ գրելուց, ես որոշեցի դիմել Ձեզ տեղեկատվության բաց աղբյուրների միջոցով։ 2010 թ. հոկտեմբերից ես գտնվում եմ անազատութփյան մեջ ու մեղադրվում եմ 253 հոդվածի 3-րդ մասով քիբերհանցագործություններ կատարելու մեջ։ Սակայն հոդվածում նշված «ծանր հետևանքների դիտավորյալ առաջացումն», ինչպես նաև իմ կողմից սույն հանցանքի կատարման փասը, ապացուցված չեն։

ՀՀ դատախազությունը դիտավորյալ ու բացառապես ուժային մեթոդներով փորձում է ինձ դատապարտել երկարատև ազատազրկման։

Իր մեղադրական ելույթում դատախազը խայրահեղ աներկիմաստ է արտահայտվում, ու նրա խոսքերը դրան ուղիղ ապացույց են։

Մեջբերում եմ. «Մենք պետք է Ավանեսովի հանդեպ խիստ պատիժ կիրառենք կանխարգելիչ նպատակներով, որպեսզի այլ մարդիկ նման հանցանքներ չիրականացնեն»։ Այսպիսով, դատախազը չի հերքում, որ ես բանտարկված եմ ոչ թե կատարված արարքի, այլ ուրիշներին վախեցնելու համար։ Միայն այս բառերն արդեն ապացուցում են, որ ոչ մի ծանր հետևանքներ չկան ու լինել չէին կարող, իսկ ՀՀ դատախազությունն ի դեմս մեղադրող Հովսեփ Սարգսյանի փորձում են ինձնից «քավության նոխազ» սարքել ու որոշակի միավորներ վաստակել, հենվելով իմ գործի հետ կապված իբր գոյություն ունեցող միջազգային արձագանքին։ Ես ոչ մեկին ոչ մի նյութական վնաս չեմ հասցրել, և դա ապացուցվել է դատի ընթացքում։ Ուզում եմ նշել նաև, որ նման քրեական գործ հայաստանում առաջին անգամ է քննվում, ու ՀՀ դատախազությունը, չգիտես ինչու, դրանում ավելի դաժան դատավճիռ կայացնելու առիթ է տեսնում։

Ձեր ելույթներում դուք անընդհատ նշում եք, որ դատարանը պիտի լինի ազնիվ, դատախազությունն՝ անկողմնակալ, քննիչները՝ արդար։ Սակայն, չնայած Ձեր խոսքերին, իմ անձամբ քննության ընթացքում մի շարք խախտումներ են կատարվել։ Այսպես, նախնական կալանքի հաստատված 72 ժամվա փոխարեն ես կալանքի տակ եմ գտնվել 79 ժամ։ Այն էլ ձգտում էին ինձ Բուբարաշենի բանտում կալանավորել՝ առանց դատարանի որոշման։

Քննիչը նաև անօրինաբար իմ գործին ավելացրեց 254 հոդվածի 4-րդ մասն այն բանի համար, որ կալանքի տակ ինձ պահի 6 ամսից ավելի, չնայած ոչ մի հիմունքներ ինձ այդ հոդվածով մեղադրելու համար չկային։ Այդ ամենն արվում էր դատախազության թողտվությամբ ու Հովսեփ Սարգսյանի անձնական թողտվության ներքո։ Արդյունքում առաջին ատյանի դատարանն ինձ դատապարտեց 4 տարի ազատազրկման, իսկ դատախազն իր ապօրինի գործողությունների համար շնորհակալություն ստացավ Նիդերլանդների դատախազության կողմից։

Հարգելի պարոն Սարգսյան։ Դուք իմ վերջին հույսն եք, էլ բողոքելու ու ճշմարտություն փնտրելու համար ես տեղ չունեմ։ Ես չեմ գործել ոչ մի այնպիսի բան, ինչի համար մարդուն համարյա 2 տարի զրկում են ազատությունից։ Խնդրում եմ Ձեզ վերջ դնել այն ճնշումներին, որոնք համարյա 2 տարի կիրառվում են իմ հանդեպ դատախազության ու քննչական մարմինների կողմից։ Խնդրում եմ Ձեզ սատար կանգնել ինձ, որպես Ռուսաստանում ապրող հիվանդ միայնակ մոր միակ խնակալի։

Հարգանքներով, Գեորգի Ավանեսով»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բազումի բնակիչները դեմ են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական...
Աղբյուր` Panorama.am
20:13
Թուրքիայում սուգ է հայտարարվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել՝ 66 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ֆրանսիան Հայաստանում իր ռեսուրսներն ուղղում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են․ Օլիվիե Դըկոտինյի
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Արարատի մարզ այցելելությունից հետո գրառում է արել X-ում՝ նշելով․...
Աղբյուր` Panorama.am
19:37
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
19:23
Հարկերը և տուրքերը բարձրացնելու նախաձեռնությունների հիմքում դրվում է կուրյոզ պատճառաբանություն․ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հարկերը և տուրքերը կտրուկ, մի քանի անգամ...
Աղբյուր` Panorama.am
19:10
Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը
Բաքվի դատարանում  այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը Դատարանը  հաջորդ նիստին՝...
Աղբյուր` Panorama.am
19:03
Այս տարի Հարության տոնը կամ Զատիկը կնշվի ապրիլի 20-ին
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն այս տարի  Սբ․ Հարության տոնը կամ, ինչպես ընդհունված է հանրության շրջանում ասել, Զատիկը, կնշվի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Հայաստանը կարիք ունի ռազմավարական էլիտայի․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Դեռ նոր էր սկսվել ռուս-ուկրաինական պատերազմը և Հայաստանում շատերը ոգևորված էին, թե բա Ռամշտայնի...
Աղբյուր` Panorama.am
18:38
Միտում չկա, ես ինքս շոկի ենթարկվեցի, որ դանակն ինձ մոտ էր․ Newday-ի օպերատորին ազատ են արձակել
«Հարցումներ անցկացրեցին,թե դանակն ինչի համար է ինձ մոտ։ Ասացի՝ գործի բերումով երբեմն անհրաժեշտ է, լար կտրելու  կամ այլ բանի համար...
Աղբյուր` Panorama.am
18:21
Կրկին դատապարտյալ է մահացել
2025 թվականի հունվարի 17-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 2004թ․ ծնված դատապարտյալ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի
Հունվարի 21-ին Թուրքիայի հյուսիսային Բոլու քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում ուժգին հրդեհ է բռնկվել: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հայտարարագրումից հետո մինչև 100 հազար դրամ հետ կստանաք՝ նախորդ տարում ձեր երեխայի կրթության կամ առողջապահական ծախսերի դիմաց
«Տարեկան հայտարարագիրը լրացնելուց հետո պետությունը ոչ թե կդատարկի քո գրպանը, ինչպես այս օրերի ընթացքում կեղծ լուրերով փորձեցին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Քաղաքագետ. Սպասում ենք, ԵՄ֊ի հանրաքվեի նիստը ԱԺ մեծամասնությունը նույնպես բոյկոտի կենթարկի, եթե իր արտաքին տերերը թույլ տան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Արարատ Միրզոյանը Լավրովին ասում է, որ ԵՄ մտնելը քաղաքացիների նախաձեռնությունն է, որը ԱԺ֊ն, ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կներդրվի մենթոր մանկապարտեզների համակարգ
Փոփոխություններ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում
Աղբյուր` Panorama.am
17:47
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հունվարի 21-ին գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում՝ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
17:38
Ռուբեն Մելիքյան. Ամենևին չեմ զարմանա, եթե հայտարարեն՝ օպերատորի մոտ գտած դանակը սառը զենք է
«Ամենևին չեմ զարմանա, եթե նշանակեն փորձաքննություն ու հայտարարեն, որ օպերատորի մոտ հայտնաբերած դանակը համապատասխանում է  սառը զենքի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Փաշինյանը պատրաստ է կատարել Բաքվի պահանջները, պատրաստ չէ կատարել սեփական ժողովրդին տրված խոստումները. Մամիջանյան
«Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջները, մասնավորապես ԵԱՀԿ Միսկի խմբի լուծարման պահանջը, բայց պատրաստ չէ կատարել սեփական...
Աղբյուր` Panorama.am
17:29
Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան
«Այս տարի էլ հայտարարագիր պետք է ներկայացնեն շուրջ 800 հազար վարձու աշխատողներն ու քաղաքացիաիրավական պայմանագրերով հարկվող եկամուտ...
Աղբյուր` Panorama.am
17:13
Սահմանազատման աշխատանքները Տավուշից վերսկսելը, բոլոր առումներով խնդրահարույց է. Աբրահամյան
«Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման աշխատանքները սկսել/վերսկսել Տավուշի մարզից, բոլոր առումներով խնդրահարույց...
Աղբյուր` Panorama.am
17:06
Ազատվել «կապիտուլյացիա, թե պատերազմ» կործանարար երկընտրանքից. Արմեն Ռուստամյան
«Հայաստանի շուրջ ձևավորվող անվտանգային սպառնալիքներն օերեցօր դառնում են առավել անմիջական և խիստ վտանգավոր»,- ԱԺ հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
17:01
Հայ մարդուն ցեղաuպшնի դատին հանձնելը նշանակում է հանցակից լինել. Սեյրան Օհանյան
«Բռնապետական Բաքվում այսօր շարունակվում է  հայ գերիների, Արցախի Հանրապետության օրինական ընտրված ռազմաքաղաքական ղեկավարների...
Աղբյուր` Panorama.am
16:52
Մարության. Փորձում են բոլորիս վախեցնել, որ հետ կանգնենք մեր պայքարից, բայց դա հնարավոր չի
«Ժողովուրդ ջան, պետական մեքենան անցել է գրոհի: Փորձում են բոլորիս վախեցնել, որ հետ կանգնենք մեր պայքարից: Բայց դա անհնար է։ Փետրվարի 1-ից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}