Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման Հայաստանի բաց առաջնությանը գրանցվել է արդեն 29 թիմ
Շարունակվում է Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման Հայաստանի բաց առաջնության գրանցումը: Գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 30-ը: Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել opengame.am կայք և լրացնել մասնակցության հայտը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից հայտնում են, որ մինչ այժմ 29 թիմ արդեն իսկ գրանցվել է առաջնությանը և ներկայացրել համակարգչային խաղերի ու բջջային հավելվածների իրենց նախագծերը:
Մասնակից թիմերի և համակարգչային խաղերի նախագծմամբ հետաքրքրվողների համար վաղը` սեպտեմբերի 8-ին, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կանցկացվի «Խաղերի ոլորտը և խաղերի ստեղծման մեթոդները» դասընթացը: Դասընթացը կվարի խաղերի ոլորտում մասնագիտացված Plexonic ընկերության հիմնադիր տնօրեն Գևորգ Սարգսյանը: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել մասնակցությունը հաստատող նամակ [email protected] հասցեին:
Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման Հայաստանի բաց առաջնությունն արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերության կողմից: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել նոր բիզնես միջավայր, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին