Դատական համակարգում յոթ թափուր տեղ կա
«Հրապարակը» տեղեկացնում է, որ դատական համակարգում յոթ թափուր տեղ կա, և իր տեղեկություններով` այս տեղերում նշանակվելու կռիվ է գնում: Իրենց կադրերին են ուզում նշանակել տալ դատախազությունը` Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, և վճռաբեկ դատարանը` Արման Մկրտումյանի գլխավորությամբ: Վերջիններս իրենց ցուցակներն են ուղարկել նախագահական նստավայր, որտեղից պատասխանել են` կորոշենք-կասենք: Սակայն երկու դատավորի հարց, թերթի աղբյուրների փոխանցմամբ, արդեն իսկ լուծված է. մեկը դատախազ Զելիմ Թադևոսյանի աղջկա` Լիլիթ Թադևոսյանի հարցն է, մյուսը` Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի աղջկա, ով սովորել և այս տարի ավարտել է Դատավորների դպրոցը: