Ինչու է գեներալ Փայտյանն ազատվել ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: «Ժողովուրդն» այս առնչությամբ գրում է. «Ինչպես հայտնի է, գեներալ Արշոն բանակում սպառազինության, գնումների գծով պատասխանատուն էր: Ասել է թե` բանակի առևտուրը նրան էր վստահված: Ու փոխանակ բարեխղճորեն կատարեր իր պարտականությունները, օրեցօր ավելացնում էր սեփական «գոլդ համարներով» «Ջիփ»-երի քանակը»: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ նա առանձին մեքենայով էր աշխատանքի գնում, իսկ վարորդը պարզապես հետևից երթևեկում էր`պատրանք ստեղծելու համար, թե գեներալը «պետական մեքենայով» է երթևեկում: