Հունգար ցուցարար. «Իմ խոնարհ կարծիքով հունգարական կառավարությունը ահավոր սխալ կատարեց» (Ցույցի մասին տեսանյութ)
Երկուշաբթի օրը Հունգարիայի մայրաքաղաքի Կոշութ հրապարակում կազմակերպված ցույցի մասնակիցները պարբերաբար բարձրաձայն աղաղակում էին «դավաճան» և պահանջում էին վարչապետի հրաժարականը: Ցուցարարները բարձրացրել էին «Ներողություն», «Մեր պատիվը չի վաճառվում», «Մի՛ թողեք» կարգախոսերով պաստառներ:
mno.hu «Magyar nemzet» օրաթերթի կայքը անդրադարձել է ցույցին և սեպտեմբերի հինգի իր հրապարակման մեջ նշում է, որ դրան մասնակցում էին բազմաթիվ ձախակողմյան և լիբերալ քաղաքագետներ, գործիչներ, ինչպես նաև Հունգարական համերաշխության շարժման և Հունգարական սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչները:
Panorama.am-ը առաջարկում է դիտել այս ցույցի մասին պատմող տեսանյութը. Ելույթները ներկայացնում ենք թարգմանաբար, առանց մեկնաբանությունների։
«Չեմ կարող լռել, չեմ ուզում մեղավորների մեղսակից լինել: Պետք է հայտարարենք, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը, ափսոս, ամբողջ Հունգարիայի վրա բարոյական ամոթի բիծ է թողնում».- Պիրոշկա Կրայչիր, հայագետ, թարգմանիչ
«Սա երկու կոմունիստական բռնապետների լպիրշ գործն էր, և, ինչպես տեսնում ենք, ավելի փորձառուն նաև խաբում է մեծամիտ սկսնակին: Արտակարգ արությամբ է լուսաբանվում, թե ինչ է լինում, երբ մենք` քաղաքացիներս, դյուրահավատության պատճառով ինքն իրեն ժողովրդին երջանկացնող ընտրածին և պատմական խելագարներին ենք վստահում զբաղվել մեր հայրենիքի, մեր երկրի գործերով».- Անդրաշ Ռենի, արվեստագետ
«Ներողություն չի խնդրելու».- Բալինտ Կովաչ, համալսարանի դասատու
«Հունգարիան հայտնվեց պատմության ամոթամատյանի մեջ: Շնորհակալ ենք, Վիկտոր Օրբան: Պայքարե՛ք, որ ոչ միայն բարոյական իմաստով, այլ նաև սահմանադրական իմաստով վերացնենք նրանից մանդատը: Պետք չի սպասել ևս երկու տարի».- Գյորգ Բալավան, լրագրող
«Պահանջում ենք, որ հունգարական կառավարությունը անմիջապես ներողություն խնդրի Հայաստանից, թող այլևս հակասություններ չլինեն ազգերի միջև: Համենայն դեպս, որովհետև ինչպես Բաքվի, այդպես էլ Երևանի կառավարությունների կողմից այս վերջին օրերին հրապարակած հայտարարությունների հիման վրա, արդարացի է վախենալ, որ մարդասպանի արտահանձնումը պատճառ կդառնա նախկին հակասություններիը նորից պատերազմի վերափոխվեն».- Արպադ Շիլլինգ, «Kretakor» կազմակերպության արվեստաբանական վարիչ
«Հիմա հերթը մեր ղեկավարներինն է: Հիմա նաև նրանք ներողություն պետք է խնդրեն».-Անդրաշ Ռենի, արվեստագետ