Պրանդելլին ասպարեզ դուրս կբերի Օսվալդոյին ու Ջովինկոյին
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին չի փոխել իր ավանդույթները և Բուլղարիայի ընտրանու հետ հանդիպման նախաշեմին անվանել է այն ֆուտբոլիստներին, ովքեր հիմնական կազմում դուրս կգան խաղադաշտ:
Պրանդելլին ընտրել է 3-5-5 մարտավարությունը, իսկ հարձակման գծում կգործի անսպասելի զույգը` Օսվալդոն և Ջովինկոն:
«Մենք մեկնարկում ենք շատ բարդ մթնոլորտում` որպես ֆավորիտ, որը պետք է հաղթի ցանկացած գնով: Ինչ վերաբերվում է հարձակվողներին, ովքեր վաղը դուրս կգան խաղադաշտ, ապա և Օսվալդոն, և Ջովինկոն ցնցող մարզավիճակում են: Դեռ երկուշաբթի ես հասկացա, որ բուլղարացիների դեմ հենց նրանք պետք է խաղան»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում