Տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնամուտին
Սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնամուտին:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երդման արարողությունից հետո Նախագահ Սահակյանը հանդես է եկել ելույթով: Այնուհետև երկրի ղեկավարը Վերածննդի հրապարակում ընդունել է հանրապետության զինված ուժերի զորահանդեսը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի ղեկավարությունը, ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից, հյուրեր արտերկրից: