Սաֆարովի հերոսացումը. Եվրոպան աճուրդի է հանում սեփական արժեքները

Հեղինակ` Արմեն Սարգսյան

Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններն ի դեմս Ռամիլ Սաֆարովի արտահանձնման, Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի կողմից նրան ներում շնորհելու և մի շարք նյութական պարգևների արժանացնելու՝ բուռն արձագանք գտավ ինչպես հայաստանյան իրականության մեջ, այնպես էլ արտերկրում: Հայկական կողմի ակտիվ և դատապարտողական գործողություններին հաջորդեցին միջազգային կազմակերպությունների և տարբեր պետությունների արձագանքները, որոնցում կարելի էր նկատել Ադրբեջանի իշխանություններին ուղղված ինչպես կոշտ, այնպես էլ «սեթևեթող» գնահատականների կամ մեղադրանքների:

Կասկածից վեր է, որ նավթադոլարների կովկասյան «արքայի» այսպես կոչված «մարդասիրական» քայլը յուրաքանչյուր ողջախոհ մարդու, առավել ևս արևմտյան քրիստոնեական արժեհամակարգը կրող անհատների համար ոչ միայն անընդունելի էր, այլև սեփական արժեքային ինքնությանը հասցեագրված լուրջ ապտակ էր: Այս տեսանկյունից պատահական չպետք է համարել այն, որ տարբեր պետություններում տեղի ունեցան բողոքի նաև «ոչ-հայկական» ակցիաներ՝ ընդդեմ քնած մարդուն սպանելու խիզախություն ունեցող մարդասպանի հերոսացմանը այնպիսի պետության կողմից, որը պաշտոնապես /ցավոք՝ միայն և միայն պաշտոնապես/ փաստել է սեփական հավատարմությունը եվրոպական արժեհամակարգին:

Հասկանալի է, որ տարիներ շարունակ հայատյացությունը պետական քաղաքականության կարևոր բաղադրիչ հռչակած «հանդուրժող և հումանիստ» Ադրբեջանի իշխանություններից այլ բան սպասելը անիրատեսական կլիներ, սակայն ցավալին այն է, որ մարդասպանի հերոսացման գործում իր լուման է ունեցել նաև արևմտյան արժեհամակարգի ներկայացուցիչ երկրներից Հունգարիան, որն իր գործողություններով խոսուն վկայությունը հանդիսացավ «նավթաբույրով» գայթաքկղված արժեքային առևտրականի՝ ստվերելով արևմտյան արժեհամակարգի հանդեպ շատերի հավատը: Ավելին, եվրոպական երկրներից կամ կառույցներից շատերի «սեթևեթող» և ուշացած գնահատականները, որոնք հաճախ հիշեցնում են «հերթապահ» խոսքեր՝ թույլ են տալիս ասելու, որ արևմտյան երկրները հանուն այսպահական կամ հեռահար շահերի պատրաստ են կտրել այն ճյուղը, որի վրա նստած են: Ասել կուզենք, որ միասնական արժեքային համակարգ «դավանող» Եվրոպան հաճախ ներկայանում է այնպիսի որակներով, որոնց համատեքստում եվրոպական արժեքները հանդես են գալիս սոսկ որպես միջոց, այլ ոչ որպես նպատակ:

Ասվածն առավել առարկայական կդառնա, եթե Ռ. Սաֆարովի արտահանձնման հարցը դիտարկենք ՀՀ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձությունների հանդեպ եվրոպական կառույցների կամ երկրների ունեցած վերաբերմունքի համատեքստում:
Ինչպես գիտենք, ամիսներ առաջ ՀՀ մայրաքաղաքում հրկիզվեց DIY ակումբը, որին օպերատիվ արագությամբ արձագանքեցին եվրոպական /և ոչ միայն/ բազմաթիվ կառույցներ՝ փաստելով մարդու իրավունքների խախտման մտահոգիչ փաստն ու դրանք հաղթահարելու Հայաստանի պարտավորվածությունը: Արևմտյան արժեհամակարգի պահպանմամբ մտահոգ Եվրոպան պատեհ առիթը բաց չթողեց մարդկային զոհերով չուղեկցված հանցագործությունը խստագույնս դատապարտելու և ՀՀ հանդեպ արժեքային դատավորի դիրքերից ճնշում գործադրելու հարցում, մինչդեռ այդ նույն Եվրոպան սեփական էներգետիկ անվտանգության և այլ նկատառումներից ելնելով սոսկ վերբալ նախատինքի ենթարկեց Ադրբեջանի իշխանությունների ապամարդկային և ապաքրիստոնեական հանցավոր ներողամտությունը: Իրողություն, որով Ադրբեջանը պետական մակարդակով փաստեց արևմտյան քաղաքակրթության հիմնարար արժեքներից շատերի հանդեպ հանդեպ իր մերժողականությունը:

Ավելին, տարիներ շարունակ Արևմուտքը գրեթե հավասարը հավասարի սկզբունքով էր գնահատում ՀՀ և Ադրբեջանի ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը՝ չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ առումներով ՀՀ ձեռքբերումները որակապես տարբերվում էին Ադրբեջանի «ձեռքբերումներից» կամ, ավելի ստույգ, ժողովրդավարական ռեգրեսից: Արևմտյան այս հանցավոր էգալիտարիզմը կամ հավասարապաշտությունը ըստ էության նպաստեց այն բանին, որ Ադրբեջանի իշխանությունները պետական մակարդակով շարունակեցին այնպիսի «արժեքների» քարոզումն ու արմատավորումը իրենց երկրում /օրինակ՝ այլատյացություն և այլն/, որոնք առնվազն հոգևոր «սրտխառնոց» պետք է առաջացնեին այդ նույն արժեքներից տուժած Արևմուտքում:

Հասկանալի է, որ Սաֆարովի հերոսացման փաստն ու Ադրբեջանի ապաժողովրդավարական և եվրոպական ընտանիքի արժեհամակարգին ոչ պատշաճող քաղաքականությունը Արևմուտքի համար այսուհետ պետք է դառնան էգալիտարիստական մոտեցման վերանայման հերթական գրավականներից, քանզի, հակառակ պարագայում, Արևմուտքը կամ Եվրոպան պետք է ստիպված լինի խոստովանել, որ իր կողմից հռչակված արժեքները ոչ այլ բան են, եթե ոչ քաղաքական աճուրդի պարագաներ, որոնք սպասում են իրենց առատաձեռն գնորդին: Ավելին, այս ամենը ևս մեկ անգամ կոչված է հաստատելու այն, որ արցախահայության անկախության միջազգային ճանաչումն այընտրանք չունի, քանզի Ադրբեջանի կազմում արցախահայության հայտնվելը կարող է ուղեկցվել Ալիևի ռեժիմի սննկացմամբ՝ հարյուր հազարից ավելի հայերի սպանության համար նորանոր սաֆարովների բնակարաններով ու տարիների աշխատավարձով պարգևատրելու պատճառով:

Ճիշտ է, վերջին դեպքերը ցույց տվեցին, որ եվրոպական արժեքները այդ արժեքների «ջահակիրներից» շատերի համար միգուցե սոսկ քաղաքական գործիքներ են, սակայն սա բնավ չի նշանակում, թե խնդիր ունենք հրաժարվելու այդ արժեքներից և որպես ԵԽ անդամ պետություն պետք է վերանայենք մեր արժեքային կողմնորոշումները: Եվրոպական արժեքները չեն դադարում արժեք լինել նաև այն պարագայում, երբ որոշ ինստիտուցիոնալ կառույցներ կամ պետություններ փորձում են «արժեզրկել» դրանք: Այսինքն՝ սա նշանակում է, որ ՀՀ եվրաինտեգրումը պետք է շարունակվի, իսկ եվրոպական արժեհամակարգի անունից ներկայացողները պետք է ապացուցեն իրենց հավատարմությունը այդ արժեհամակարգին:

Խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել հրապարակման մեջ հնչողի հետ
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}