Թոմաս Դե Վաալ. Նողկալի է հերոսի դերում տեսնել «կացնով մարդասպանին»
Բարոյական տեսանկյունից նողկալի է հետևել նրան, թե ինչպես մարդուն կացնահարած անձը կարող է ստանալ հերոսի կոչում: Այս մասին նախօրեին կայացած առցանց մամուլի ասուլիսում հայտարարել է Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս Դե Վաալը:
Նշենք, որ Ռամիլ Սաֆարովի արտահաձման, դրան հետևած Հայաստանի և Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունների դադարեցման, ինչպես նաև ստեղծված իրադրության հնարավոր հետևանքների թեմայով մամուլի ասուլիսը կայացել է «Միմյանց վերաբերյալ հայերի և ադրբեջանցիների գիտելիքների ընդլայնում և առաջին ձեռքից ստացված տեղեկությունների միջոցով փոխադարձ վստահության հաստատում» ծրագրի շրջանակներում:
«Բարոյական տեսանկյունից նողկալի է հետևել նրան, թե ինչպես մարդուն կացնահարած անձն կարող է ստանալ հերոսի կարգավիճակ: Խնդրի այս կողմի վերաբերյալ կարելի է ասել հետևյալը. Ադրբեջանի կառավարության կատարած քայլերը որևէ արդարացում չունեն: Ես գտնում եմ, որ քաղաքական տեսանկյունից դա Ադբրբեջանական կողմի մեծագույն սխալն էր: Հնարավոր է, որ Ադրբեջանի իշխանությունների այս ռասիստական քայլը որոշակի աջակցություն է ստացել երկրի ներսում, սակայն մյուս կողմից այս դեպքը լրջորեն վնասել է երկրի միջազգային վարկանիշին: Նրանք տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսել արդի Ադրբեջանի նոր իմիջ ձևավորելու համար: Այդ նպատակին են ծառայել «Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացումն ու ՄԱԿ ԱԽ-ի անդամակցության ձեռքբերումը: Իսկ հիմա մենք տեսնում ենք Ադրբեջանից ստացված լուսանկարներ, թե ինչպես են դատապարված մարդասպանին դիմավորում ծաղիկներով,- նշել է Թոմաս Դե Վաալը` պատասխանելով Panorama.am-ի` Ռամիլ Սաֆարովի արտահանձման գործում հունգարական և ադրբեջանական իշխանությունների գործարքի վերաբերյալ հարցին:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հնարավոր զաևգացումներին`Թոմաս Դե Վաալը, մասնավորապես, նշել է.
«Խաղաղության հաստատմանը ուղղված գործընթացը առանց այն էլ վտանգի տակ է: Այն բանից հետո, երբ համաձայնության ձեռբերմանը ուղղած 2011թ հունիսին Կազանում գործադրված ջանքերը ձախողվեցին, առաջընթաց այլևս չի գրանցվել: Հիմա արդեն նախորդ շաբաթ տեղի ունեցած իրադարձություններն են ուժգին հարված հասցրել գործընթացին: Մոտալուտ ապագայում ես քիչ հավանական եմ համարում դեպքերի այնպիսի զարգացում, որ Սերժ Սարգսյանը համաձայնվի Իլհամ Ալիևի հետ բանակցություններ վարել: Բացի դրանից, հայկական կողմը կարող է ճանաչել ԼՂ-ն, որպես անկախ պետություն: ԱՄՆ պետդեպարտամանտում ունեցած զրույցներից, ես հասկացա, որ նրանք կարծում են, որ դեպքերի նման զարգացումը վերջ կդնի Մինսկի խմբի շրջանակներում ծավալվող գործընթացին և չի մնա էլ ոչինչ, ինչի շուրջ Բաքուն և Երևանը կշարունակեն բանակցություններ վարել»:
Panorama.am-ի այն հարցին, թե` «Համաձա՞յն եք արդյոք դուք այն մտքի հետ, որ Ադրբեջանի դեմարշը ի չիք է դարձնում արցախցիների հետ համատեղ գոյակցության վերաբերյալ ադրբեջանական հռետորաբանությունը և նախքան ԼՂ կարգավիճակի հարցի կարգավորումը ադրբեջական փախստականների վերադարձի պահանջը» Թոմաս Դե Վաալը նշել է, որ առավել կարևոր է, որ այստեղ գործեն վստահություն ներշնչող միջազգային ոստիկանական զորքեր, որոնք կկարողան ապահովել բնակչության անվտանգությունը:
Պատասխանելով ռազմագերիների վերաբերյալ հարցին` Թոմաս Դե Վաալը նշել է, որ «Կարմիր խաչ» և «Կարմիր կիսալուսին» կազմակերպությունները տեղյակ են սույն խնդրի վերաբերյալ: Կան հազարավոր անհայտ կորած հայեր և ադրբեջանցիներ, որոնք ննջում են գերեզմանոցներում և նրանց խնդիրը լուծում կստանա միայն հակամարտության լուծումից հետո: