Վանը պատրաստ է պատարագին
«Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքը տեղեկացնում է, որ Վանի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում սեպտեմբերի 9-ին կայանալիք պատարագի համար կատարվող նախապատրաստական աշխատանքները ավարտվել են և կղզին պատրաստ է պատարագին:
Ըստ աղբյուրի` Պոլսո հայոց պատրիարքի կողմից կատարվելիք պատարագի նախապատրաստական աշխատանքները տարվել են Գևաշի շրջանի ղեկավարության, Վանի նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչության կողմից:
Պարարագին հետևող լրագրողների համար հատուկ վրան կհատկացվի իսկ պատարագից մեկ օր շուտ անվտագնության և բուժօգնության անձնակազմերը կժամանեն կղզի: Պատրաստության են բերված նաև 14 նավակներ, որոնք այցելուներին 20 րոպեի ընթացքում կհասցնեն կղզի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան