Մեկնարկեց առաջին միջազգային Վիքի-կոնֆերանսը Հայաստանում
Հայաստանում մեկնարկեց առաջին միջազգային Վիքի-կոնֆերանսը, որն անց է կացվում Համաշխարհային Վիքիմեդիա հիմնադրամի և Հայկական Վիքի հանրության կողմից` «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ:
Կոնֆերանսի օրակարգում ընդգրկված են տարբեր զեկույցներ կրթության ոլորտի զարգացման, Վիքիպեդիա հանրագիտարանի հայալեզու բովանդակության զարգացման և ավելացման, տեղական մակարդակում «Վիքի» գործիքների և տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ: Առաջին օրը կքննարկվեն, մասնավորապես, հայերենի Վիքիպեդիայի բովանդակության և լեզվի զարգացման, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում ազատ հանրագիտարանի օգտագործման հետ կապված հարցեր:
Վիքիմեդիա հիմնադրամի հոգաբարձուների Խորհրդի անդամ Տին Չենի խոսքով, Վիքիպեդիայի հայկական հատվածն ակտիվ զարգանում է: «Միայն 2011թ-ի ընթացքում հայալեզու հոդվածների թիվը կրկնապատկվել է», - ընդգծեց նա:
«Առաջին անգամ Վիքի-կոնֆերանսը անց է կացվում Հայաստանում և դա հիանալի հնարավորություն է տեղական մասնագետների և հեղինակների համար ծանոթանալու Վիքիմեդիա հիմնադրամի ծրագրերին, ինչպես նաև յուրացնել հիմնադրամի հարուստ միջազգային փորձը: Կազմակերպելով կոնֆերանսը, մենք ունենք հետևյալ նպատակը. լրացնել հայկական Վիքի հանրության ակտիվիստների թիվը, օգնել ազատ բովանդակության տարածմանը և նպաստել գիտելիքահենք հասարակության կայացմանը», - նշեց Հայաստանում Վիքիմեդիա ծրագրերի համակարգող Սուսաննա Մկրտչյանը:
Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել միջազգային Վիքիմեդիա հիմնադրամի ներկայացուցիչներ, ինչպես նաև Վիքիմեդիայի ներկայացուցիչներ` Հունգարիայից, Վրաստանից և Ռուսաստանից: Մասնակիցների և հյուրերին թվում են գիտնականներ, հայաստանյան և արտասահմանյան բուհերի դասախոսներ և կրթության ոլորտում Ինտերնետ-տեխնոլոգիաների կիրառմամբ շահագրգիռ այլ անձիք:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին