Բաղըշը ` ցեղասպանության թեման ֆրանսիական դասագրքերում ներառելու մասին
Ըստ թուրքական «Զաման»(Zaman) պարբերականի` Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցերով բանագնաց և պետնախարար Էգեմեն Բաղըշը նշել է, որ Հայոց ցեղասպանության թեման ֆրանսիական դասագրքերում ներառելով, Ֆրանսիական իշխանությունները շարունակում է իրեն նախընտրական ծրագիրը` պատրաստվելով հաջորդ ընտրություններին:
«Թուրքիան ամաչելու ոչ մի բան չունի: Մենք հպարտանում ենք մեր պատմությամբ: Եվ ոչ ոք իրավունք չունի մեզ մեր պատմությունը պատմել կամ այն որպես գործիք օգտագործել»,-ասել է Բաղըշը:
Բաղըշը նշելով, որ այս ձևով Ֆրանսիան «թունավոր սերունդ» է մեծացնում, ասել է,- «Հույս ունենք, որ Հոլանդի վարչակարգը նման նախաձեռնությունների գինը լավ է հաշվարկել: Թուրքիա-Ֆրանսիա բարեկամությունը գնահատող մոտեցմամբ շարժվելը և Թուրքիայի, և Ֆրանսիայի շահերից է բխում: Հակառակ դեպքում տուժող կողմը Ֆրանսիան կլինի»: